Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնում` ուրոլոգիայի ոլորտում

ՀՀ ԱՆ. Հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնում` ուրոլոգիայի ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ֆրանսիահայ անվանի ուրոլոգ Ժան-Պիեր Բերբերյանին: 
Պրոֆեսորը նախարարին տեղեկացրեց Ֆրանսիայի ուրոլոգիական ասոցիացիայի Հայաստան այցի մասին, որը նախանշված է այս տարվա  սեպտեմբերին: Շուրջ 30  առաջատար մասնագետից բաղկացած բժշկական խումբը մեր երկիր է ժամանելու  փորձի փոխանակման,  համագործակցության ընդլայնման նպատակով: 


Նախարարը ողջունեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել մասնագիտական  խմբի նախաձեռնությանը: Նա առաջարկեց այցի ընթացքում  Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպել  համատեղ սատելիտային սիմպոզիում, որը կքննարկի նախապես ընտրված մասնագիտական թեմաներ և կնվիրվի Հայաստանի անկախության 25 ամյակին: 


Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Հայստանում գործում են բազմաթիվ արհեստավարժ մասնագիտական միավորումներ, որոնցից   առաջատար է նաև  արդեն շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող Հայկական ուրոլոգիական ասոցիացիան:


Պրոֆեսոր, ուրոլոգ Իվան Աղաջանյանը ներկայացնելով Ժան-Պիեր Բերբերյանի մասնագիտական գործունեությունն ընդգծեց, որ  հենց այս անվանի բժիշկի հետ է կապված մեր երկրում 1980-ականների վերջին էնդոսկոպիայի զարգացումը, որը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ուրոլոգիայի, այլև  ընդհանուր բժշկության մեջ: Նրա ձեռքով է կատարվել նաև մեր անվանի հայրենակիցներից մեկի`  ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վիրահատությունը: 


Հանդիպման ընթացքում անդրադարձ  կատարվեց նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ