Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ճի՛շտ ընտրեք մասնագիտությունը և ամբողջությամբ նվիրվե՛ք դրան
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 658 շրջանավարտ ստացան ավարտական դիպլոմներ, որոնցից 39-ին գերազանցության վկայականները հանձնենց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Միքայել Նարիմանյանը առաջին հերթին ամուր առողջություն մաղթեց նրանց. «Քանի որ ձեր ամուր առողջությունը, ստացած գիտելիքները և նվիրվածությունն ընտրված մասնագիտությանը կփրկեն ձեր պացիենտների կյանքը, ճի՛շտ ընտրեք մասնագիտությունը և ամբողջությամբ նվիրվե՛ք դրան»:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հյուրեր:
Շրջանավարտներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սրբազան Հայրապետի օրհնանքը փոխանցեց և բարի երթ մաղթեց Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ 2015-2016թ.-ի շրջանավարտ, Ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը, որն իր երախտագիտությունը հայտնեց բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմին: «Դուք մեզ ուսացանել եք ոչ միայն բժշկագիտություն, այլ նաև սովորեցրել եք հոգատար և մարդասեր լինել: Ի պատասխան դրան՝ բոլոր ուսանողներիս պարտքն է վառ պահել մեր Ալմա մաթերի ճրագը»,- ասաց նա:
Ապա հնչեց Հիպոկրատի երդումը, և 658 շրջանավարտ երդվեցին միշտ, անկախ ամեն ինչից, հետևել մեծ բժշկապետիտի պատգամներին. «Ստանալով բժշկի բարձր ու պատվավոր կոչում և անցնելով բժշկական գործունեության՝ երդվում եմ լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդը, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականություններս, անշահախնդրորեն օգնել հիվանդին, մեղմել նրա տառապանքները` անկախ նրա ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից, չչարաշահել հիվանդի վստահությունը, պահպանել բժշկական գաղտնիքը…»
Միջոցառումն ուղեկցվեց մշակութային ծրագրով: Երեկոն երաժշտական հչյուններով զարդարում էր Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ապագա բժիշկներին իրենց կատարումներով շնորհավորեցին Ֆորշը, Մհեր Արմենիան, Ռադիկ Գաբրիելյանը և այլք:
Միջոցառումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում:


17.07.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ