Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարան

ԵՊԲՀ. Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի, բուհի պրոռեկտորների, կլինիկաների ղեկավարների և Պոտսդամի (Գերմանիա) ԷռնստՖոն Բերգման կլինիկայի պատվիրակության անդամների հանդիպումով այսօր մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարան, «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրներ: Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել մասնագիտական դասախոսություններ, հանդիպումներ պրոֆեսորադասախոսական և կլինիկական անձնակազմի հետ, ինչպես նաև կիրականացվեն հիվանդների խորհրդատվություններ:

 Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարանՀանդիպման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը հյուրերին ներկայացրեց Բժշկական համալսարանի պատմությունն ու գործունեությունը՝ հատկապես նշելով, որ 95 տարի առաջ բուհը հիմնել են հայ բժիշկներ, ովքեր մասնագիտական կրթություն են ստացել Գերմանիայում: «Գերմանական բժշկության ավանդույթները տարիներ շարունակ պահպանվել են մեր բուհում»,- ասաց ռեկտորը:

 Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարանԲերգման կլինիկայի գլխավոր գործադիր տնօրեն Հուբերտուս Վենիշը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնեց հրավերի համար և ընդգծեց Էռնստ Ֆոն Բերգման կլինիկայի և Բժշկական համալսարանի վեց տարվա արդյունավետ համագործակցությունը:

 Մեկնարկեց գերմանացի անվանի պրոֆեսորների այցը Բժշկական համալսարանՆշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2009թ.-ից ի վեր համագործակցում է Բերգման կլինիկայի հետ, որը Հումբոլդի համալսարանական հիվանդանոցներից մեկն է: Համագործակցության շրջանակներում մեր մասնագետները վերապատրաստվել են Բերգման կլինիկայում և իրենց փորձն են ներդրել «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներում:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ