Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով. ինչպես կանխարգելել անհասության ռետինոպաթիան

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով. ինչպես կանխարգելել անհասության ռետինոպաթիան

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ առողջապահության նախարարության և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ համագործակցությամբ հուլիսի 4-ին կազմակերպել էր «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողով:

 

Համաժողովը համախմբել էր Հայաստանի ու ԱՄՆ-ի անվանի փորձագետներին՝ խթանելու նեոնատոլոգիայի, նեոնատալ խնամքի ու անհաս երեխաների մոտ կուրություն առաջացնող հիվանդության՝ անհասության ռետինոպաթիայի բնագավառում նորարարությունների վերաբերող մասնագիտական տեղեկատվության և գիտելիքի ակտիվ փոխանակումը:


Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա ՀարությունյանիՀամաժողովի ու քննարկվող խնդրի մասին զրուցեցինք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի հետ:


–   Համաժողովը խիստ մասնագիտական էր, այնուամենայնիվ, խնդրեմ, հնարավորինս մատչելի բացատրել, թե որն է համաժողովի նպատակը և ինչ խնդրի հետ գործ ունենք:


–   Համաժողովի գերնպատակը անհասության ռետինոպաթիայի վաղ կանխարգելումն է: Աամփոփվեցին նաև «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» արդյունքները, աշխատանքի մանրամասները: Նեոնատալ ծառայությունը հետծննդյան շրջանում մանկաբույժների վարած աշխատանքն է, ինչը հնարավորություն է ստեղծում նվազեցնել այն ռիսկը, որի արդյունքում դիտվում է վաղահաս ռետինոպաթիա: Դա ակնահատակի հիվանդություն է, որը կարող է ուղեկցվել տեսողության սրության անվերադարձ նվազեցմամբ կամ կուրությամբ: Ցանցաթաղանթում այնպիսի փոփոխություններ կարող են զարգանալ, որ երեխան առհասարակ կորցնի տեսողության սրությունը:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Որքա՞ն հաճախ է հանդիպում անհասության ռետինոպաթիան:


–   Առհասարակ վաղ ծնված երեխաների քանակն է ավելացել մեր երկրում, հետևաբար, աճել է նաև հիվանդության հաճախականությունը: 5 տարվա ընթացքում 5000 երեխա են հետազոտվել և նրանցից շուրջ 200-ը կանխարգելման նպատակով լազերային կամ այլ նյութերով միջամտությունների են ենթարկվել: Նրանք այն երեխաներն էին, ում մոտ արդեն որոշակի անվերադարձ գործընթացներ էին սկսվում և միջամտությունը անհապաղ անհրաժեշտ էր:


–   Դուք խոսեցիք վաղ կանխարգելման մասին, հնարավո՞ր է ամբողջովին կանխարգելել հիվանդությունը:


–   Այո, միանշանակ, և մեր ջանքերն ուղղված են հենց դրան: Բազմաթիվ մանսագիտական թրեյնինգները, ծնողների համար տեղեկատվական աղբյուրները ստեղծվել ու կազմակերպվել են մեկ նպատակով՝ կանխել անհասության ռետինոպաթիան, խուսափում եմ անգամ ասել կուրությունը: Հետծննդյան ինտենսիվ խնամքի յուրաքանչյուր կենտրոնում կցված են նաև ակնաբույժներ, ում աշխատանքը հենց այդ կանխարգելիչ միջոցառումները ձեռնարկելն է:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Իսկ ծնողներն ի՞նչ դեր ունեն այս հարցում, կարո՞ղ են նպաստել բուժմանը կամ, առհասարակ, կանխարգելել փոքրիկի մոտ կուրության զարգացումը:


–   Ամենակարևոր խորհուրդը՝ հետազոտվեք մինչև երեխայի ծնվելը, մինչև անգամ` հղիությունը պլանավորելը, պարզեք, թե ի՞նչ քրոնիկական խնդիրներ ունեք, ի՞նչ հիվանդություններ, որոնք փորձում եք շրջանցել: Միշտ կապի մեջ եղեք ներարգանդային հղիությունը վարող բժշկի հետ, ով շատ մանրամասն հետազոտությունների արդյունքում կարող է հայտնաբերել վաղ ծննդյան ռիսկը: Սթրեսներով լի է մեր կյանքը, և միշտ չէ, որ հնարավոր է կանխել այդ ռիսկերը, բայց հետծննդյան փուլում երեխայի համար կարելի է այնպիսի խնամք ու միջավայր ապահովել, որ մոտ լինի ներարգանդային պայմաններին:


Լոս Անջելեսի մանկական կլինիկայի բուժքույրական գործի մասնագետ Շերոն ՖիշերՀամաժողովին ամերիկյան և հայաստանյան մասնագետները ներկայացրեցին անհաս երեխաների առողջական ելքի բարելավման միտումները և նեոնատոլոգիայում նորարարական մեթոդների կիրառումը: Լոս Անջելեսի մանկական կլինիկայի բուժքույրական գործի մասնագետ Շերոն Ֆիշերն իր զեկույցում ներկայացրեց նեոնատալ բուժքույրական գործի զարգացման ուղին և նվաճումները: Ի դեպ, Շերոն Ֆիշերը համակարգել է նեոնատոլոգների համար առ-ցանց թրեյնինգների ծրագիրը:


–   Ձեր ծրագրի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ բուժքույրեր այսօր ավելի տեղեկացված են անհասության ռետինոպաթիայի ռիսկերի, երեխայի հետ խնամքի կանոնների ու աշխատանքի ճիշտ կամզակերպման մասին: Դուք ի՞նչ արդյունքներ եք տեսնում:


–   Թվում է, թե ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում բոլորովին այլ բուժական համակարգ է, բայց հավատացեք՝ խնդիրները նույնն են: Միջազգային թրեյնինգը տեղեկատվությունը երկրից երկիր է տարածում: Մեր բուժքույրերն աշխատում են նույն հիվանդների հետ, ինչպես հայաստանյան բուժքույրերը: Սկզբնական փուլում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում մենք վերապատրաստման թրեյնինգներ կազմակերպեցինք մի քանի բուժքույրերի համար, որից հետո վերապատրաստվողներն իրենք տարածեցին մյուս բժշկական կենտրոններում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, նաև` շրջաններում: Ես կարևորում եմ միասին աշխատելու գաղափարը, որն առավել արդյունավետ է դարձնում արդյունքը: Ոգևորիչ է, որ արդեն բազմաթիվ կենտրոններում ներդրել են աշխատանքի միջազգային սկզբունքները, ես տեսնում եմ առաջընթացը ու ինձ դուր է գալիս աշխատել հայ բժիշկների հետ:


ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե ԵղիազարյանՀամաժողովը կազմակերպել էր Հայկական ակնաբուժության նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին: Մեր հաջորդ զրուցակիցն է ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:


–   Այս համաժողովը նաև ամփոփիչ նշանակություն ունի: Ի՞նչ արդյունքներ ունի ՀԱՆ-ը:


–   ՀԱՆ-ն իրականացնում է չորս համապարփակ մեծածավալ և փոխկապակցված ծրագիր: Մենք մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչպես, օրինակ` Սպիտակի ակնաբուժական կենտրոնի բացումը, հունիսի մեկին միջազգային ակնաբուժական կոնֆերանսի կազմակերպումը, նաև այսօր միջազգային նեոնատալ և ակնաբուժական համաժողովն՝ ուղղված անհասության ռեթինոպատիայի խնդիրներին: Չնայած արդեն իրականացրել ենք բազմաթիվ վերապատրաստական կուրսեր, համաժողովներ և միջոցառումներ, բայց այսքանով չի ավարտվում մեր համագործակցությունը, արդեն իսկ բազմաթիվ նոր ծրագրեր են քննարկվում: ՀԱՆ բոլոր ծրագրերը մշակված են և իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով


–   Ո՞րն է հայկական նեոնատոլոգիայի առաջնային խնդիրը, եթե համեմատական անցկացնենք ամբողջ աշխարհի հետ: 


–   Մեր բժիշկների մասնագիտական որակը շատ բարձր է, բայց ցանկացած մասնագետ կարիք ունի շարունակական կրթության, սա այն է, ինչը մենք փորձում ենք ամրապնդել: Հայաստանում ինտենսիվ թերապիայի հիմնական բաժանմունքները բավականին հագեցած են, բժիշկները` բավականաչափ փորձառու, բայց գիտական ու պրակտիկ սյուներն այս աշխատանքում պետք է համաչափ կիսեն հիվանդության բեռը: Նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, խնդիրներն, իհարկե, տարբերվում են, սակայն այս դասընթացների ընթացքում մենք փորձում ենք գործողությունների ադապտացված տարբերակ ներկայացնել ավելի հարմար մեր իրականությանը:


ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ ԿալենտերյանՆեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը նեոնատալ բժշկության մեջ: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի ղեկավարը խոսեց նաև անհասության դեպքերի շատացման մասին:


–   Պատճառը երևի թե ավելի շատ դրական է, քան` բացասական: Այսօր ամբողջ աշխարհում 22 շաբաթական հղիությունն է համարվում կենդանի պտուղ, որի համար պետք է պայքարել, ժամանակին 900 գրամից ցածր ծնված նորածինները համարվում էին վիժում: Մյուս պատճառն այն է, որ շատ հղիություններ, որոնք վիժումով պետք է ավարտվեն, բարեբախտաբար, հնարավոր է հասցնել ինչ-որ աստիճանի, երբ ծնվում է երեխա, և որի համար պետք է պայքարել ու արդյունք ստանալ: Մյուս պատճառն ամբողջ աշխարհում արտարգանդային հղիությունների ավելացումն է, իսկ շատ հաճախ այդ հղիություններն ավարտվում են վաղաժամ ծննդաբերությամբ:


–   Ի՞նչ ապրելիություն ունեն մեր երկրում ծնված անհաս երեխաները:


–   Հասունին մոտ անհասները 96-97% ապրելիություն ունեն Հայաստանում: Նորածնային վերակենդանացման բաժանմունքը բացառիկ բաժանմունք է, երևանյան բոլոր մեծ ծննդատներն ունեն հագեցված բաժանմունքներ և անհրաժեշտ տեխնիկա՝ երեխայի կյանքը փրկելու ու հետագա զարգացումն ապահովելու համար: Նախորդ տարվա ընթացքում մարզերում 600 այդպիսի ծնունդներից միայն 36-ն է անհաջող ավարտ ունեցել: Մնացած բոլոր երեխաներին հնարավոր է եղել տեղափոխել Երևան և նրանց 97%-ն ապրել է: Նեոնատոլոգիան ցանկացած երկրի համար գերակա խնդիր է, որովհետև պետք է ունենալ սերունդ և ունենալ առողջ սերունդ:

 

Միջազգային համաժողով «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» թեմայով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ