Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Melanoma day» կոնֆերանսը Երևանում, 2016. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

«Melanoma day» կոնֆերանսը Երևանում, 2016. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Կոնֆերանսում ելույթ է ունեցել Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ,,Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության,, վարիչ Արմինե Ղարաքեշիշյանը, ում կողմից ներկայացվել է «Կոպերի մելանոմայի վիրաբուժական հեռացումը և ռեկոնստրուկցիան» թեմայով զեկույց:

 

Հարկ է նշել, որ տարածաշրջանում միայն մեր կենտրոնում են կատարվում նման ռեկոնստրուկտիվ  վիրահատություններ, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ուռուցքի հետևանքով առաջացած 70-100% դեպքերը:

 

Զեկույցի ընթացքում ներկայացվել են Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայության կողմից կոպերի մելանոմայի կապակցությամբ վիրահատված հիվանդների կլինիկական դեպքերը: Քննարկվել են ժամանակակից բժշկության հնարավորությունները մելանոմայի բուժման և կանխարգելման տեսակետից:

 

Զեկույցը շատ բարձր է գնահատվել մասնակիցների և հյուրերի կողմից՝ առաջացնելով մեծ հետաքրքրություն մեր Կենտրոնում կատարվող եզակի վիրահատությունների հանդեպ:

 

Սկզբնաղբյուր. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ