Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողով բժշկական համալսարանում
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողովը, որի նպատակն էր պերինատալ բժշկության արդի հարցերի լուծման շուրջ համախմբել հանրապետության մանկաբարձ-գինեկոլոգներին, ուլտրաձայնային հետազոտության և այլ մասնագետներին:Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ավելի արդիական հարց, քան պերինատոլոգիան է՝ անհնար է պատկերացնել։ Նրա մեկնաբանմամբ՝ իր ղեկավարած հանձնաժողովի անունն ինքնին խոսում է այն մասին, որ առանց առողջ սկզբի դժվար է ապահովել ընդհանուր առողջապահություն:
Իր ողջույնի խոսքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շեշտեց, որ մայրություն և մանկության առողջության պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության և առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա տեղեկացրեց, որ իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունքում վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազում, ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում, ինչպես նաև նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացում:
Բանախոսները հպարտությամբ նշեցին, որ օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանը Բելառուսի, Մոլդովայի և Թայլանդի հետ մեկտեղ ճանաչվեց մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը հաղթահարած երկիր և արժանացավ համապատասխան հավաստագրի:
Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանն իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում առկա վերջին ձեռքբերումներին:
Նշենք, որ պերինատոլիգայի արդիական խնդիրների վերաբերյալ համագումարում զեկուցումներով հանդես կգան ԱՄՆ-ի Կորնելի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը, Յան Դոնալդ բժշկական գերձայնային հետազոտությունների միջհամալսարանական դպրոցի տնօրեն, պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԲԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դավիդ Մակացարիան, նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Տեղեկացնենք, որ Ֆրենկ Չերվենակը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում հեղափոխական մոտեցման հեղինակ է դարձել պտուղը դեռ ներագանդային կյանքում որպես պացիենտ ընդունելու մոտեցմամբ:
14.06.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ