Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ծրագրերը համակարգողին

ԼՂՀ ԱՆ. Նախարարը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ծրագրերը համակարգողին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ծրագրերի համակարգող Մարկ Դոլադեին և հայաստանյան գրասենյակի բժշկական ռեֆերենտ Գեղամ Պետրոսյանին:
 

Տեղեկացնենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ԼՂՀ առղջապահության նախարարության հետ համագործակցում է դեռևս 2006 թվականից:
 

Հանդիպման ընթացքում Մարկ Դոլադեն նախարար Աթայանին է ներկայացրել իրենց այցելության նպատակը, մասնավորապես տեղեկացրել է, որ Արցախ այցելել են գնահատելու բժշկակական հաստատությունների կարիքները:
 

Գեղամ Պետրոսյանը նույնպես ներկայացրել է իրենց կազմակերպության կողմից կատարվող աշխատանքները, նա նշել, որ իրենք շարունակում են աջակցել ԼՂՀ առողջապահության նախարարության Հակապալարախտային դիսպանսերին` դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժմանը: Ամփոփելով կատարած աշխատանքները «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը առաջարկել է վերանայել համագործակցության ձևաչափը` հետագա աշխատանքները տեղին և ժամանակին մատուցելու համար:
 

Նախարարը փաստել, է որ նախարարությունը աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ և նախնական պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել են աշխատանքները:
  

Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին արձագանքման և պատրաստակամության համար:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ