Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային համաժողով ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ.  «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային համաժողով ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային երկօրյա համաժողովի բացումը:

Համաժողովը նախատեսված է ճառագայթաբանների, սրտաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, նյարդաբանների, վնասվածքաբանների, ռևմատոլոգների համար:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԲացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Ողջունում եմ բոլորիդ այս կարևոր համաժողովին: Այսօր հիվանդությունների վարման գործում մեծ տեղ է զբաղեցնում բժշկական իմիջինգը: Մասնագետի համար կարևոր է տեսնել հիվանդությունը՝ հետագայում ճիշտ վարելու համար, իսկ այդ հնարավորությունը մեզ ընձեռում են ախտորոշիչ նորագույն սարքավորումները»:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը.

 

 Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը«Գիտատեխնիկական ոլորտն այսօր մեծ առաջընթաց է ապրում, և դրա հետ համընթաց քայլելու համար կարևոր և ողջունելի են նման հանդիպումները: Դրանք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին իրականացնել փորձի փոխանակում, ձեռք բերել նոր հմտություններ, կատարելագործվել: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես արտասահմանից ժամանած մեր հյուրերին, ովքեր ժամանակ են գտել և այսօր մասնակցում են մեր միջոցառմանը: Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք երկօրյա այս համաժողովի ընթացքում»:

«Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» միջազգային համաժողով ԵՊԲՀ-ումՈղջույնի խոսքով հանդես եկան նաև American Austrian Foundation-ի հայաստանյան ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:

Նշենք, որ «Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան գործնական պրակտիկայի բժշկի համար 2016» համաժողովը միտված է ինտեգրատիվ գիտական ծրագրի միջոցով ոլորտի նվաճումներն առավելագույնս հասու դարձնելու համաժողովի մասնակիցներին, կիրառելու դրանք սիմուլյացիոն և կրթական նպատակներով:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ