Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայություններն ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայություններն ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում. oncology.am

Ապրիլի 23-ին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնում վերաբացվեց լաբորատոր ծառայությունը` ներառելով այս ոլորտի ախտորոշիչ բոլոր ծառայությունները մեկ համակարգի մեջ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար բ.գ.դ. Զառա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նորաբաց լաբորատոր ծառայության մանրամասները: 

–  Նախկինում կենտրոնում գործող 5 լաբորատոր ծառայությունները գործելու են մեկ բաժանմունքում: Կենսաքիմիայի, կրիտիկական իմունոլոգիայի, միկրոբիոլոգիայի, արյան և կլինիկական լաբորատորիաներն այսուհետ գործելու են շաղկապված, որպես մեկ ընդհանուր համակարգ:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում   Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար բ.գ.դ. Զառա Նիկողոսյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում   Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

 

Որպեսզի մեր հիվանդները չգրանցվեն տարբեր լաբորատորիաներում, խուսափեն ավելորդ քաշքշուկից, գրանցման և հետազոտության ամբողջ համակարգն այժմ կգործի շաղկապված` առանց հիվանդի և նրա հարազատների միջամտության:

 

Արդեն իսկ գործում է ընդհանուր գրանցում, որից հետո արյան ընդհանուր հանձնման կետում հիվանդը հանձնում է արյունն ու մնացած գործընթացն իրականացվում է համակարգի ներսում` առանց հիվանդին ավելորդ անհարմարություններ պատճառելու:

 

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում
 

–   Ի՞նչ ծառայություններ են ներդրվել վերաբացված բաժանմունքում:

–   Բաժանմունքում կատարվում են կենտրոնին անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, որոնք, բացի ընդհանուր հետազոտություններից, ընդգրկում են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների բուժման և դինամիկ հսկողության համար անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ: Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ   երկրների  Ալերգաբանների և իմունոլոգների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի անդամներ են: Լաբորատորիան օգտվում է Նիցցայի Հոսպիտալային համալսարանական կենտրոնի, ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի գիտա-խորհրդատվական և տեխնիկական օգնությունից:

 

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում


–   Լաբորատորիան ախտորոշման մեծ սպեկտոր ունի, բավականացնու՞մ է, արդյոք, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսը:

–   Հիվանդի ախտորոշման և բուժման ռազմավարության կազմակերպման, դեղերի և բուժտեխնիկայի ձեռքբերման առումով ուռուցքաբանությունը թանկարժեք ոլորտ է: Ուստի առավել կարևորվում է հնարավորինս ճշգրիտ, օպերատիվ և նորագույն մեթոդներով աշխատանքի կազմակերպումը` հիվանդի ու նրա հարազատների ֆինանսական երբեմն գերջանքերն արդարացնելու: Ներկայում ամեն կերպ ձգտում ենք աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան նաև տեխնիկական հագեցվածությամբ: Բոլոր հետազոտություններն, առանց բազառության, վերահետազոտվում են: Կասկածելի արդյունքներն ուղարկվում են վերահաստատման նաև այլ բժշկական կենտրոններում: Լաբորատորիաների միավորումը, բաժանմունքի վերանորոգումը, տեխնիկական վերազինումը թույլ է տալիս խոսել ոլորտի առաջիկա զարգացման նոր ուղիների մասին:

 

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

 

 Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում  Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ