Իրադարձություններ Հայաստանում
«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին
Հայաստան համահայկական հիմնադրամի «Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական կաներային նվագախմբի «MUSIC FOR MEDICINE» խորագրով համերգը, որը նվիրված էր ծրագրի երկամյա գործունեությանը:
Միջոցառմանը ներկա էին մոտավորապես 150 բժիշկ ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից, Աբովյանից, Կապանից, Հայաստանի այլ մարզերից…
Միջոցառումը ելույթի խոսքով բացեց «Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագիրի ղեկավար Գևորգ Յաղջյանը, ով նախ իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ Հայաստան համահայկական հիմնադրամին և նշեց, որ, օգտագործելով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ծրագիրը կյանքի է կոչվել բուժաշխատողներին շարունակական կրթության և բժշկական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
2-ամյա գործունեության ընթացքում ծրագրի շրջանակում իրականացվել են բժշկության արդիական ոլորտներին (սրտաբանություն, էնդոկրին հիվանդություններ, սննդաբանություն, վարակիչ հիվանդություններ) առնչվող թեմաներով 30 տեսակոնֆերանսներ, որոնց, Երևանի տարբեր բուժհաստատությունների բժիշկներից զատ, տեսակապի միջոցով մասնակցել են նաև Ստեփանակերտի, Կապանի Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի, Մարտակերտի, Գավառի, Տաշիրի մարզի Մեծավան համայնքի մոտավորապես 600 բուժաշխատողներ:
2015թ. ապրիլի 7-ին կայացավ երիկամի փոխպատվաստման վիրահատության առաջին ուղիղ հեռարձակումը Նյու Ջերսիի Սրբ. Բառնաբասի բժշկական կենտրոնից, որին մոտավորապես երկու ժամ առցանց հետևեցին Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի դահլիճում հավաքված շուրջ 40 վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, նեֆրոլոգ և ուսանող, ունենալով նաև փոխպատվաստումն իրականացնող վիրաբույժ Dr. Geffner և անեսթեզիոլոգ Dr. Վահե Թադէոսեանի հետ ակտիվ երկխոսություն վարելու հնարավորություն:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԱՄՆ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Լիզա Ստեփանյանը: Նա իր շնորհակալությունը հայնեց ծրագիրն իրականացնող անձնակազմին ու հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ: Նա տեղեկացրեց, որ Հիմնադրամի աջակցությամբ ավարտին է մոտենեւմ Չայկովսկու երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները: Ելույթի ավարտին Լ. Ստեփանյանը ներայացրեց Չայկովսկու երաժշտական դպրոցի նախկին սան, այսօր արդեն ճանաչված դաշնակահար և դիրիժոր Կարեն Հակոբյանին, ով երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

Համերգին հնչեցին Բախի՝ Դաշնամուրի կոնցերտ D minor, Չայկովսկու ՝ Վալս «Սերենադ Լարայինների համար»-ից, Դվորժակի՝ «Երկու վալս», Կոմիտաս/Ասլամազյանի՝ Հայկական մանրանվագներ, Վալդտեյֆելի՝ Վալս «Իսպանիա», Ալբենիսի ՝ Վալս «Սևիլիա», Գադեի՝ Գնչուական տանգո «Խանդ» ստեղծագործությունները:
27.05.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ