Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին

«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին

Հայաստան համահայկական հիմնադրամի «Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի նախաձեռնությամբ մայիսի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական կաներային նվագախմբի «MUSIC FOR MEDICINE» խորագրով համերգը, որը նվիրված էր ծրագրի երկամյա գործունեությանը:

Միջոցառմանը ներկա էին մոտավորապես 150 բժիշկ ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրիից, Աբովյանից, Կապանից, Հայաստանի այլ մարզերից…


Միջոցառումը ելույթի խոսքով բացեց «Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագիրի ղեկավար Գևորգ Յաղջյանը, ով նախ իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ Հայաստան համահայկական հիմնադրամին և նշեց, որ, օգտագործելով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները, ծրագիրը կյանքի է կոչվել բուժաշխատողներին շարունակական կրթության և բժշկական խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

 

«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին «MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին

 

2-ամյա գործունեության ընթացքում ծրագրի շրջանակում իրականացվել են բժշկության արդիական ոլորտներին (սրտաբանություն, էնդոկրին հիվանդություններ, սննդաբանություն, վարակիչ հիվանդություններ) առնչվող թեմաներով 30 տեսակոնֆերանսներ, որոնց, Երևանի տարբեր բուժհաստատությունների բժիշկներից զատ, տեսակապի միջոցով մասնակցել են նաև Ստեփանակերտի, Կապանի Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի, Մարտակերտի, Գավառի, Տաշիրի մարզի Մեծավան համայնքի մոտավորապես 600 բուժաշխատողներ:

 

«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին «MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին

 

2015թ. ապրիլի 7-ին կայացավ երիկամի փոխպատվաստման վիրահատության առաջին ուղիղ հեռարձակումը Նյու Ջերսիի Սրբ. Բառնաբասի բժշկական կենտրոնից, որին մոտավորապես երկու ժամ առցանց հետևեցին Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի դահլիճում հավաքված շուրջ 40 վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, նեֆրոլոգ և ուսանող, ունենալով նաև փոխպատվաստումն իրականացնող վիրաբույժ Dr. Geffner և անեսթեզիոլոգ Dr. Վահե Թադէոսեանի հետ ակտիվ երկխոսություն վարելու հնարավորություն:


Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ԱՄՆ Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Լիզա Ստեփանյանը: Նա իր շնորհակալությունը հայնեց ծրագիրն իրականացնող անձնակազմին ու հույս հայտնեց, որ այն կկրի շարունակական բնույթ: Նա տեղեկացրեց, որ Հիմնադրամի աջակցությամբ ավարտին է մոտենեւմ Չայկովսկու երաժշտական դպրոցի վերանորոգման աշխատանքները:  Ելույթի ավարտին Լ. Ստեփանյանը ներայացրեց Չայկովսկու երաժշտական դպրոցի նախկին սան, այսօր արդեն ճանաչված դաշնակահար և դիրիժոր Կարեն Հակոբյանին, ով երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան):

 

«MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին «MUSIC FOR MEDICINE» համերգը` նվիրված Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի գործունեության 2-ամյակին

Համերգին հնչեցին Բախի՝ Դաշնամուրի կոնցերտ D minor, Չայկովսկու ՝ Վալս «Սերենադ Լարայինների համար»-ից, Դվորժակի՝ «Երկու վալս», Կոմիտաս/Ասլամազյանի՝ Հայկական մանրանվագներ, Վալդտեյֆելի՝ Վալս «Իսպանիա», Ալբենիսի ՝ Վալս «Սևիլիա», Գադեի՝ Գնչուական տանգո «Խանդ» ստեղծագործությունները:

Սկզբնաղբյուր. «Հայաստանում hեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի թիմ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ