Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը Ստեփանակերտում

ԼՂՀ ԱՆ. Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը Ստեփանակերտում

Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի նախաձեռնությամբ ԼՂՀ առողջապահության նախարարության ջանքերով, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ միասին առաջին անգամ Ստեփանակերտում անցկացվել է ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը, ստոմատոլոգների հինգերորդ միջազգային վեհաժողովը` «Ստոմատոլագիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները, նորարական լուծումները ստոմատոլոգիայում» թեմայով` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Միջոցառումն անցկացվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում` անվճար հիմունքներով:
  

Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը ՍտեփանակերտումՀամաժողովի աշխատանքների մեկնարկն ազդարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, նա ողջունելով ներկաներին բարձր է գնահատել Արցախում նման վեհաժողովների անցկացումը: «Այսպիսի վեհաժողով առաջին անգամ է անցկացվում Արցախում, և բոլոր մասնակիցներին տրամադրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

 

Համոզված եմ, որ այս վեհաժողովը նպաստելու է մասնակիցների գիտելիքների զարգացմանը, և այն շարունակական բնույթ է կրելու: Հանրապետությունում ստոմատոլոգիական ծառայությունը իրականացվում է թվով 47 ատամնաբուժարանի միջոցով:

 

Պետական աջակցությամբ ծառայությունն իրականացվում է Ստեփանակերտի «Արևիկ» և Քարվաճառի շրջանային բուժմիավորումներում, նաև 10 ոչ պետական ատամնաբուժարանների միջոցով:
  

Առանձնահատուկ պետք է նշեմ «Դենտեքս Դենտալ գրուպի» մասնագիտացված կլինիկայի դերը, որը իրականացնում է պետպատվերի զգալի չափաբաժինը: Բացի նշվածից, համագործակցելով ԼՂՀ ԱՆ հետ, հանրապետությունում աշխատում են նաև հասարակական կազմակերպություններ` «Ձեռք-ձեռքի», որն գործում է Մարտունի, Մարտակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` սպասարկելով ողջ բնակչությանը անկախ տարիքից, սոցիալական խմբից, և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական ՀԿ-ն, որն էլ սպասարկում է մինչև 14 տարեկան երեխաներին:
  

Այս վեհաժողովը շատ կարևոր ու պահանջված է և ունի գործնական նշանակություն»,-բացման խոսքում նշել է նախարար Աթայանը:
 

Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը ՍտեփանակերտումՀՀ ստոմատոլոգիական կրթության և գիտության ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը բացման խոսքում նշել է, որ վեհաժողովի գլխավոր նպատակը մասնագիտական ոլորտում Հայաստանն ու Արցախը քրիստոնյա սլավոնական երկրների հետ համախմբելն է: Այս միջոցառումը շատ կարևոր է նաև քաղաքական առումով, որովհետև այն մեծ քայլ է սլավոնական երկրներին Արցախի իրականությունը ճիշտ ձևով ներկայացնելու համար:

 

Միջոցառումը փորձի փոխանակման և հմտությունների կատարելագործման նոր հնարավորություններ է ընձեռելու: Եսայանը վստահեցրել է, որ ստոմոտոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրներին, ստոմոտոլոգիայում ժամանակակից նորարարական լուծումներին նվիրված մեծաթիվ զեկուցումներն ու դասընթացներն արդյունավետ կլինեն մասնակիցների համար:
 

Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը ՍտեփանակերտումԱյնուհետև նեղ մասնագիտական թեմաներով հանդես են եկել Մոսկվայի «Ավրորա» ստոմատոլոգիական կլինիկական վերապատրաստման և զարգացման կենտրոնի հիմնադիր և տնօրեն Արամ Դավիդյանը,  թերապևտ-ստոմատոլոգ Դավիթ Եգանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի վարիչ, ԵՊԲՀ թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի ղեկավար, Հայաստանի օրթոդոնտների ասոցիացիայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Հրանտ Տեր–Պողոսյանը, «Արթ-ստոմ» ստոմատոլոգիական-ուսումնական կենտրոնի տնօրեն» Հայկ Համբարձումյանը, «Մեր Սոֆթ» թվային տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Տիգրան Մանուկյանը, Ստավրոպոլի «Da Vinci» իմպլանտոլոգիայի և էսթետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի գլխավոր բժիշկ, օրթոպեդ Կարեն Չավուշյանը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ