Իրադարձություններ Հայաստանում
Ուռուցքաբանական խոշոր ֆորում Հայաստանում. oncology.am
Մայիսի 18-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որտեղ ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած ուռուցքաբանության ոլորտում աշխարհահռչակ էքսպերտներ և բժշկագիտության հեղինակավոր մասնագետներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ուռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը:
Միջազգային գիտաժողովի շրջանակում մայիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կազմակերպվեց կոնֆերանս: Հյուսթոնից և Բոստոնից ժամանած անվանի մասնագետների, փորձագետների, հոգեբանների, սոցիալական ոլորտի աշխատողների, վիրաբույժների և և տեղի բժիշկների հետ միասին կազմակերպվեց սեմինար: Սեմինարի նպատակներից էր բժիշկների շրջանում իրականացնել փորձի փոխանակում, անցկացնել գիտական վարպետության դասեր և ուղիներ փնտրել հասարակության շրջանում նպաստելու քացկեղի մասին տեղեկատվության մակարդակի բարձրացմանը:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնավորապես կազմակերպվել էին թոքի քաղցկեղին և մելանոմային վերաբերվող վարպետաց դասեր` աշխարհահռչակ բժիշկների մասնակցությամբ: Դասախոսները ներկայացրեցին այս հիվանդությունների ամենաժամանկակից ախտորոշման և բուժման մեթոդները, որոնք ընդունված են ԱՄՆ-ում:
Մայիսի 17-21-ը Երևանի պետական բժշկական համալսարանի, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, City of Smile և IDeA հիմնադրամների հրավերով Հայաստանում էին ԱՄՆ առաջատար քաղցկեղի կենտրոնների՝ Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի (N1 քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) և Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնի (N1 մանկական քաղցկեղի կենտրոնը ԱՄՆ-ում ըստ US News & World Report-ի) պատվիրակությունները՝ մասնակցելու «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովին:
Պատվիրակության կազմում էին.
Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնից.
- պրոֆեսոր Օլիվեր Բոգլեր. ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի փոխնախագահ, Նեյրո-ուռուցքաբանության պրոֆեսոր, Գլխուղեղի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն,
- պրոֆեսոր Հագոփ Քանթարջյան. Լեյկեմիայի բաժանմունքի ղեկավար (ամենամեծն աշխարհում), աշխարհահռչակ գիտնական և բժիշկ, Օնկոհեմատոլոգիայի միության հիմնադիր,
- պրոֆեսոր Ագոփ Բեդիկյան. Մելանոմայի բաժանմունքի պրոֆեսոր, մելանոմայի աշխարհահռչակ էքսպերտ,
- պրոֆեսոր Արա Վափորչյան. Սիրտ-կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԱՄՆ կրծային վիրաբուժության հանձնաժողովի տնօրեն,
- պրոֆեսոր Կառլոս Բուեսո-Ռամոս. Արյունաբանական ախտաբանության բաժանմունքի պրոֆեսոր, Ոսկրածուծի հետազոտությունների բաժնի ղեկավար,
- պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովա. Լեյկեմիաների և Ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքների պրոֆեսոր,
- Քերեն Ֆրենսիս. Գլոբալ ծրագրերի ղեկավար,
- դոցենտ Մարո Օհանյան. Լեյկեմիաների բաժանմունքի դոցենտ:
Հարվարդի համալսարանի Դանա-Ֆարբեր/Բոստոնի Մանկական քաղցկեղի և Արյան հիվանդությունների կենտրոնից.
- դոցենտ Լեսլի Լեհման. Ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկայի ղեկավար, Համաշխարհային առողջապահական ծրագրերի բժշկական ղեկավար, Հարվարդի համալսարանի մանկաբուժության դոցենտ,
- Իրինի Ալբանտի. Համշխարհային առողջապահական ծրագրերի տնօրեն, Հարվարդի Առողջապահական դպրոցի դասախոս,
- Բրայն Դելանեյ. Հոգե-ուռուցքաբանության ծառայության ղեկավար, Հարվարդի համալսարանի հոգեբանության դասախոս,
- Քեյթի Հուլահան. գլխավոր բուժքույր, բուժքույրական ծառայությունների ղեկավար
- Խորխե Ֆերնանդես. Կլինիկական հոգեբանական և սոցիալական ծառայության թիմի անդամ:
Գիտաժողովի ղեկավարն էր դոցենտ Ավո Արթինյանը` ԱՄՆ Բեյլորի բժշկական համալսարանի կոլո-ռեկտալ քաղկեղի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ:
Գիտաժողովի ընթացքում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ԱՄՆ-ից ժամանած մասնագետների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն` կենտրոնի ուռուցքաբանների վերպատրաստումների վերաբերյալ ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնում:

22.05.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ