Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին ոլորտի հայտնի փորձագետներ ու բժշկագիտության կարկառուն դեմքեր ամերիկյան և հայաստանյան քաղցկեղի առաջատար կենտրոններից, բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուռուցքաբանությունը բժշկագիտության հիմնական և կարևորագույն ուղղություններից մեկն է, որն ունի մշտական զարգացման անհրաժեշտություն: Ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով նմանատիպ գիտաժողովների արդյունքներն իրենց արտացոլումն են գտնում ուսուցման թե նախադիպլոմային փուլի ուսումնական ծրագրերում և թե հետդիպլոմային շրջանի հետազոտական նախագծերում»:
ՀՀ գլխավոր ուռուցքաբան, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բժշկական համալսարանի ղեկավարությանը նման միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար և ընդգծեց, որ նման գիտժողովները հնարավորություն են տալիս քննարկելու ոլորտի արդի խնդիրները և դրանց լուծման ուղիները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով քաղցկեղային հիվանդությունները երիտասարդացել են, և շատացել է այս հիվանդություններով տառապողների թիվը. մասնավորապես՝ Հայաստանում, առողջապահության նախարարության տվյալներով, նրանց թիվն աճել է կրկնակի անգամ: Ուստի այն հանդիպումները, որոնք նվիրված են չարորակ ուռուցքներով հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման խնդիրներին, ունեն ոչ միայն առողջապահական, այլև պետական կարևոր նշանակություն» , - նշեց ՀՀ գլխավոր ուռուցքաբանը:
Բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, խոսելով բուհում իրականացվող հետազոտական ծրագրերի մասին, նշեց, որ դրանք կարևոր տեղ են զբաղեցնում բուհի գիտական գործունեության մեջ. «Մեր համալսարանի գիտական և հետազոտական փիլիսոփայությունն այն է, որպեսզի նման քննարկումները իրենց շարունակությունը գտնեն հետազոտական ծրագրերում, և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն»:
Ելույթներից հետո մասնագիտական զեկուցումներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած հայտնի ուռուցքաբաններ, հեմատոլոգներ:
Տեղեկացնենք, որ մայիսի 19-ին և 20-ին տեղի կունենան նեղ մասնագիտական վարպետաց դասեր:
Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ոււռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը: Գիտաժողովի աջակիցներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջության կամուրջ բարեգործական հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Հայաստանում Ամերիկայի շրջանավարտների միությունը, Հայաստանում Հարվարդի ակումբը և Go2 Armenia-ն:
20.05.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ