Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին ներկա էին ոլորտի հայտնի փորձագետներ ու բժշկագիտության կարկառուն դեմքեր ամերիկյան և հայաստանյան քաղցկեղի առաջատար կենտրոններից, բուհի ղեկավարությունը և պրոֆեսորադասախոսական կազմը:

ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուռուցքաբանությունը բժշկագիտության հիմնական և կարևորագույն ուղղություններից մեկն է, որն ունի մշտական զարգացման անհրաժեշտություն: Ոլորտի զարգացմանը նպաստելու նպատակով նմանատիպ գիտաժողովների արդյունքներն իրենց արտացոլումն են գտնում ուսուցման թե նախադիպլոմային փուլի ուսումնական ծրագրերում և թե հետդիպլոմային շրջանի հետազոտական նախագծերում»:

ՀՀ գլխավոր ուռուցքաբան, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ ԳալստյանՀՀ գլխավոր ուռուցքաբան, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց Բժշկական համալսարանի ղեկավարությանը նման միջոցառումներ հաճախ կազմակերպելու համար և ընդգծեց, որ նման գիտժողովները հնարավորություն են տալիս քննարկելու ոլորտի արդի խնդիրները և դրանց լուծման ուղիները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով քաղցկեղային հիվանդությունները երիտասարդացել են, և շատացել է այս հիվանդություններով տառապողների թիվը. մասնավորապես՝ Հայաստանում, առողջապահության նախարարության տվյալներով, նրանց թիվն աճել է կրկնակի անգամ: Ուստի այն հանդիպումները, որոնք նվիրված են չարորակ ուռուցքներով հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման խնդիրներին, ունեն ոչ միայն առողջապահական, այլև պետական կարևոր նշանակություն» , - նշեց ՀՀ գլխավոր ուռուցքաբանը:

Բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին ԵնկոյանԲժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, խոսելով բուհում իրականացվող հետազոտական ծրագրերի մասին, նշեց, որ դրանք կարևոր տեղ են զբաղեցնում բուհի գիտական գործունեության մեջ. «Մեր համալսարանի գիտական և հետազոտական փիլիսոփայությունն այն է, որպեսզի նման քննարկումները իրենց շարունակությունը գտնեն հետազոտական ծրագրերում, և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն»:

«Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում Ելույթներից հետո մասնագիտական զեկուցումներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած հայտնի ուռուցքաբաններ, հեմատոլոգներ:

 

Տեղեկացնենք, որ մայիսի 19-ին և 20-ին տեղի կունենան նեղ մասնագիտական վարպետաց դասեր:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են՝ Երևանի պետական բժշկական համալսարանը, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան, Սիթի «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով». միջազգային գիտաժողով ԵՊԲՀ-ում օֆ Սմայլ հիմնադրամը, Երիտասարդ ոււռուցքաբանների հայկական խումբը և Մանկական արյունաբանության և ուռուցաբանության հայկական խումբը: Գիտաժողովի աջակիցներն են՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջության կամուրջ բարեգործական հիմնադրամը, IDeA հիմնադրամը, Հայ օգնության ֆոնդը, Հայաստանում Ամերիկայի շրջանավարտների միությունը, Հայաստանում Հարվարդի ակումբը և Go2 Armenia-ն:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ