Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը

ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան պատերազմում ընկած հերոս տղաների հիշատակը: Միջոցառմանը, որը նվիրված էր Հայասատանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին, ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը, կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը, ոլորտի մասնագետներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Բուլղարիայից, բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըՈղջունելով ներկաներին և ընդգծելով հայ ու սլավոնական ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, ՀՀ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը ասաց. «Վստահ եմ, որ մեր այս միջոցառումը հավասարապես ոգեշնչել է ստոմատոլոգիայի ոլորտին առնչվող բարձրակարգ մասնագետներին, նոր գաղափարների և նախաձեռնությունների առիթ հանդիսացել և, անտարակույս, կհանգեցնի հետաքրքիր և նշանակալի արդյունքների, քանզի այսպիսի համագործակցությունը չի կարող արգասաբեր չլինել: Մեր առողջապահական խնդիրները նման են իրար, և այդ խնդիրները լուծելու համար պետք է պայքարենք համատեղ ուժերով՝ օգտվելով նորօրյա գիտության՝ աշխարհում հայտնի նվաճումներից, այս ասպարեզում կիրառվող բարձրագույն տեխնոլոգիաներից և սարքավորումներից, մեթոդներից և մոտեցումներից: Այս վեհաժողովը առաջինն է, սակայ լինելու է շարունակական՝ որպես մեր բարեկամության վերահաստատման՝ կրթության և գիտության ոլորտում արդյունավետ համագործակցության երաշխիք: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում արդյունավետ աշխատանք»:

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըԵՊԲՀ ռեկտորի անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը. «Ողջունում եմ բոլորիդ բժշկական համալսարանում գտնվելու և վեհաժողովին մասնակցելու կապակցությամբ:

 

Ստոմատոլոգիան ահռելի քայլերով առաջ է գնում, և անհրաժեշտություն է ծագել այդ քայլերին համընթաց շարժվել, իսկ դա անհնար է իրականացնել առանց համագործակցության: Կարծում եմ, որ և՛ մեր, և՛ սլավոնական ժողովուրդների կրթական ոլորտներում տեսական ստոմատոլոգիայի ասպարեզում կան լուրջ խնդիրներ, որոնք պահանջում են համատեղ ջանքեր. այսօրվա գիտաժողովն այս տեսակետից ևս ակտուալ է: Բարի երթ բոլորիդ և շնորհակալություն»:

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըՆերկաներին ողջունեց նաև ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը. «Ուզում եմ ողջունել բոլորիդ և ցանկանալ, որ այսօրվա գիտական շփումները և գիտաժողովի ընթացքում արված եզրակացությունները դառնան խթան ձեր գիտական կարիերայի առաջընթացի համար: Ձեզ բարի երթ և հաճելի գիտական և գործնական քննարկումներ»:

ՀՀ առողջապահության նախարարության անունից վեհաժողովի մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը. «Ուրախ եմ, որ այս վեհաժողովին մասնակցում են ոչ միայն մասնագետներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, այլև ԱՄՆ-ից, Լեհաստանից, Վրաստանից և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

 

Առողջապահության նախարարությունը անչափ կարևորում է նման միջոցառումների նախաձեռնումը և անցկացումը հատկապես ասոցիացիաների կողմից: Մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»:

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը. «Ողջունում եմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ բժշկական համալսարանում կազմակերպված այս վեհաժողովի բացման կապակցությամբ: Կարևոր է հայ-սլավոնական համագործակցությունը նաև առողջապահության բնագավառում, քանզի մեր երկրների բարեկամությունը բազմիցս հաստատված է գիտության, մշակույթի, քաղաքական ու ռազմական փոխգործակցության ոլորտներում: Մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»:

Ա.Ի. Եվդոկիմովի անվան ՄՊԲՍՀ թերատևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր մանկական ստոմատոլոգ Լյուդմիլա Մաքսիմովսկայան, իր բուհի ռեկտոր Օլեգ Յանուշևիչի ողջույնի խոսքը փոխանցելով վեհաժողովի մասնակիցներին, ասաց. «Ստոմատոլոգիայի ոլորտը բժշկագիտության ամենաարագ զարգացող ոլորտներից մեկն է, ուստի մենք պետք է անընդմեջ իրականացնենք փորձի փոխանակում՝ բնագավառի վերջին նվաճումների վերաբերյալ: Ուրախ եմ տեսնել այս վեհաժողովին մեծ քանակությամբ ուսանողների, ովքեր հետաքրքրված են ոլորտի նորամուծություններով»:

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըՈղջույնի խոսքով հանդես եկան նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր ստոմատոլոգ Անդրեյ Մատվեևը, Պոլտավայի «Ուկրաինական բժշկական ստոմատոլոգիական ակադեմիայի» թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Տետյանա Պետրուշանկոն, Ստավրոպոլի «Դենտալ Արտ» ուսումնական կենտրոնի հիմնադիր և տնօրեն Դմիտրի Կոմպանիետս (ՌԴ):

 ԵՊԲՀ-ում անցկացվում է Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովըԵլույթներից հետո հայաստանյան ստոմատոլոգիական երեք կենտրոնների ղեկավարներ պարգևատրվեցին ՀՀ ԱՆ պատվոգրերով, իսկ Լյուդմիլա Մաքսիմովսկայան և Անդրեյ Մատվեևը՝ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա» ՀԿ ոսկե մեդալով:

Նշենք, որ Ստոմատոլոգների առաջին հայ-սլավոնական միջազգային վեհաժողովը կազմակերպել են «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիան» և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ կրթության և գիտության ու առողջապահության նախարարությունները:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ