Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագումարը միավորել է Եվրասիայի թերապևտներին
Երևանում մեկնարկեց Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարը։ Ինչպես ներկայացրեց կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիոգրի Հարությունովը, այս կազմակերպության նպատակն առողջապահության ոլորտում առկա խնդրների հաղթահարման, համակարգերի բարելավման, մարդկանց կյանքի տևողությունը երկարացնելու և բուժման նորագույն մեթոդների, առաջատար տեխնոլոգիաների ներդրման գործում տարբեր երկրների բժիշկներին միավորումն է։
Ողջունելով համագումարի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց բժշկագիտության նվաճումները հետխորհրդային երկրների թերապևտներին հասցնելու, ուսումնական ծրագրեր մշակելու և փորձի փոխանակումներ կազմակերպելու Թերապևտների եվրասիական ասոցիացիայի առաքելությունը։
Նախարարը նշեց, որ կյանքի որակի և մարտահրավերների փոխություններին համահունչ փոխվում են նաև առոջապահական համակարգերի առջև դրվող խնդիրներն ու նպատակները։
Արմեն Մուրադյանը` համառոտակի ներկայացրեց Հայաստանում իրականացվող կանխարգելիչ ծրագրերը։ Նա մասնավորապես անդրադարձավ կանխարգելիչ բժշկական հետազոտությունների` «CHECK-UP» ծրագրին, որն ուղղված է բնակչության շրջանում առանց առողջական գանգատների բժշկին դիմելու մշակույթի ձևավորմանը։
«Այստեղ մեծ դերակատարություն ունեն թեապևտները։ Մասնագետներ, որ, ի տարբերություն վիրաբույժների, տևական ժամանակ են աշխատում հիվանդի հետ»,-ասաց նախարարը` կարևորելով հիվանդություննների կանխարգելման գործում բնակչությանը գործընկեր դարձնելու նրանց դերակատարությունը։
Այսօր ամբողջ աշխահում առողջապահությունը դեմքով շրջվում է դեպի հանրային առողջապահություն` փորձելով հանրային առողջապահական ծրագրերի, առողջ ապրելակերպի միջոցով հաղթահարել հիվանդությունները։ Անդրադառնալով բժշկական շարունակական կրթության ապահովման խնդրին` Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Հայաստանում օրենսդրական ուժ է ստացել միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը համահունչ Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգի և բուժաշխատողների հավաստագրման ներդրումը: «Բացառություն չէ նաև այս համագումարը։
Մասնակիցներին կտրվի 16 կրեդիտ»,- ասաց բանախոսը` վստահություն հայտնելով, որ համագումարում քննարկվող թեմաները, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների հետ կապված քննարկումները կնպաստեն Հայաստանում ամեն երկրորդ մարդու մահվան պատճառ հանդիսացող այդ չարիքի դեմ պայքարն ավելի ժամանակակից միջոցներով իրականացնել։ Կարևորվեց նաև հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման խնդիրը։ Նշվեց, որ Ազգային ժողովն օրերս երրրորդ ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որով հակաբիոտիկների և այլ դեղերի շրջանառությունը չափագրվում է` նվազեցնելով ինչպես որակական ռիսկերը, այնպես էլ` դեղերի հեռահար բացասական ազդեցությունը։
Թերապևտների եվրասիական ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գրիգորի Հարությունովը առողջապահության ՀՀ նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին առողջապահական համակարգի զարգացման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար պարգևատրեց ասոցիացիայի բարձրագույն շքանշանով։ Իսկ Ռուսաստանի Դաշնության թերապևտների ասոցիացիայի և Թերապևտների եվրասիական ասոցիացիայի կողմից հանձնվեց Անվանական ոսկե պարգև-շնորհակալագիր` բժշկագիտության ոլորտում ունեցած ավանդի համար։
Նշենք, որ համագումարին մասնակցելու համար եվրասիական երկրներից Հայաստան է ժամանել 80 մասնագետ։
20.05.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ