Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հայտնի մասնագետները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հայտնի մասնագետները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոն են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, գաստրոէնտերոլոգ, լյարդաբան Հուբերթ Բլումը, Ֆրայբուրգի ուռուցքաբանական կենտրոնի կլինիկական տնօրեն, արյունաբան-ուռուցքաբան, պրոֆեսոր Յուստուս Դոյստթերը և ռևմատոլոգիայի ու կլինիկական իմունոլոգիայի պրոֆեսոր Ռայնհարդ Ֆոլլը։

Բժիշկները հանդիպել են կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին և հայտնել կլինիկայի բազմապրոֆիլությանը, հարմարավետությանը, մաքրությանն ու աշխատանքային կարգապահությանը վերաբերող առաջին տպավորությունները: 

Պրոֆեսոր Ա. Չարչյանն իր հերթին գերմանացի մասնագետների հետ զրույցում նշել է, որ կլինիկայի բազմապրոֆիլ գործենությանը համընթաց, հետևողական է մասնագիտական ներուժի պատրաստվածությանն ու ժամանակակից տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչն անհրաժեշտություն է` կլինիկական գործունեությունն արդիականացնելու:

Հյուրերը կիսվել են «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների հետ` կարևորելով թիմային մթնոլորտը, որը չի վրիպել նրանց սուր մասնագիտական աչքից:

 

Գերմանացի մասնագետներն իրականացրեցին խորհրդատվություններ, որից անմիջապես հետո հյուրընկալվեցին և ստացան օրհնություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 

 Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հայտնի մասնագետները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունել է գերմանացի մասնագետներին և նշել, որ բարձր է գնահատում մասնագետների այցը Հայաստան ու խրախուսում բժիշկներին` մասնագիտական շփման համար, որը հաստատվել է «Իզմիրլյան» ԲԿ հետ: Նա հայտնել է վստահություն, որ այդ շփումը կլինի շարունակական` ի բարօրություն ազգի:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը խրախուսել և իր Հայրապետական օրհնանք է փոխանցել հյուրերին:

 

 Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հայտնի մասնագետները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ