Իրադարձություններ Հայաստանում
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է դարձել Եգոր Զայցեւը. news.am
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է դարձել Եգոր Զայցեւը, որն անցյալում ղեկավարել է ԱՀԿ-ի երկրային գրասենյակը Բելառուսում: Այսօր` ապրիլի 26-ին նա ծանոթացել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նրան ներկայացնելու եւ Հայաստանի առողջապահական համակարգի ներկայացուցիչների հետ համագործակցության մի շարք այժմեական հարցեր քննարկելու համար Երեւան է եկել նաեւ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Ժուժաննա Յակաբը:
«Մենք մի շարք հարցեր ենք քննարկել մեր հաջողությունների, առողջապահության ոլորտում ռազմավարությունների եւ քաղաքականության մշակման, գլոբալ պրոցեսներին համապատասխան դրանց իրականացման վերաբերյալ», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Արմեն Մուրադյանը:
«Իմ ներկայիս այցի նպատակն է քննարկել համագործակցությունն ու նոր խնդիրներն ու մարտահրավերները, որ կանգնած են աշխարհում եւ Հայաստանում առողջապահության համակարգի առաջ, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության նախարարի հետ քննարկել այդ խնդիրների լուծման ուղիները», - ասել է ժուժանա Յակաբը:
Խոսելով Հայաստանի առողջապահության համակարգում հաջողությունների եւ խնդիրների մասին, նախարարն ու ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը հաջողություն է արձանագրել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում եւ պատվաստման շատ արդյունավետ քաղաքականություն է իրականացնում: Սակայն ոչ վարակիչ հիվանդությունները երկրում լուրջ խնդիր են մնում, ամեն տարի մահերի մոտ 80 տոկոսի պատճառ դառնալով:
ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ նախարարի հանդիպմանը ներկա էր նաեւ Հրայր Ասլանյանը, որը ԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը ղեկավարել է 1994-ից 2004-ին, եւ Թաթուլ Հակոբյանը, որը գրասենյակի ղեկավար է դարձել նրանից հետո եւ այսօր այդ պաշտոնը հանձնեց Եգոր Զայցեւին:
Հիշեցնենք, որ Հայաստանը 1992-ին ԱՀԿ-ի անդամ էր դարձել, իսկ 1994-ին այստեղ բացվել է ԱՀԿ-ի գրասենյակը: Այս տարիների ընթացքում Առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ-ն 12 պայմանագիր են ստորագրել համատեղ երկամյա ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԱՀԿ-ի 2016-2017 թթ ծրագիրն արտացոլում է ԱՀԿ-ի նոր տեսլականը` «Ավելի ամուր առողջություն Եվրոպայի բնակչության համար», ինչպես նաեւ այն բոլոր արժեքներն ու սկզբունքները, որոնք ընկած են XXI դարի համար եվրոպական քաղաքականության եւ ռազմավարության` Առողջություն -2020-ի հիմքում:
27.04.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ