Իրադարձություններ Հայաստանում
Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում
«Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը Ռևմատոլոգների և Օստեոպորոզի հայկական ասոցիացիաների հետ համատեղ Երևանում կազմակերպեց հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս:
Մեդ-Պրակտիկը նախաձեռնության մանրամասների մասին զրուցեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:
– «Գեդեոն Ռիխտեր»-ի հրավերով հերթական կոնֆերանսն է կազմակերպվում: Ո՞րն է հանդիպման առիթը:
– Հանդիպմանը մասնակցում են առաջին օղակի բուժաշխատողները՝ ընտանեկան բժիշկներն ու թերապևտները: Նախկինում մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք սիրտ-անոթային հիվանդություններին, այս անգամ որոշեցինք դիմել ռևմատոլոգիական հիվանդությունների շարքին: Նշված հիվանդություններով հիվանդները, ցավոք, մեծ թիվ են կազմում: Այս հանդիպման նպատակն է՝ օգնություն ցուցաբերել, ուղղորդել բժշկին:
– Ովքեր են այսօր հանդես գալու դասախոսությամբ:
– Հրավիրել ենք ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նանա Մկրտչյանին, ով աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և երկար տարիներ զբաղվում է հենց ռևմատոլոգիական հիվանդներով: Երկրորդ զեկուցումը կլինի օստեոպորոզի վերաբերյալ: Ունենք շատ լավ նորություն. ստեղծվել են հայկական ուղեցույցներ, որոնք կներկայացնի Վարտա Բաբալյանը:
– Ի՞նչ դեղեր են ներկայացվելու:
– Այսօր ներկայացվող դեղերը շատ լավ ծանոթ են բժիշկներին, քանի որ դրանք արդեն շուրջ 10 տարի կիրառվում են Հայաստանում: Թե՛ «Օստալոն»-ը, թե՛ «Աէրտալ»-ն ունեն փորձված արդյունավետություն: Նրանցից յուրաքանչյուրն իր խմբում աչքի է ընկնում ինչ-որ առանձնահատկություններով:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նանա Մկրտչյանը նշեց, որ հոդային հիվանդությունների տարածվածությունը բավականին բարձր է.
– Դասախոսությունը նվիրված էր հոդային համախտանիշի տարբերակիչ ախտորոշմանը: Հոդային հիվանդությունները բավականին մեծ տարածվածություն ունեն, իսկ ախտորոշումը բժիշկներին հաճախ դժվարությունների առաջ է կանգնեցնում: Ինչպես գիտենք, ճիշտ ախտորոշումը բուժման լավագույն գրավականն է:
Հաշվի առնելով ռևմատոլոգիական հիվանդությունների բարդությունը՝ սխալ ախտորոշումը կարող է բերել հիվանդության ընթացքի վատթարացման: Իմ դասախոսությամբ փորձեցի օգնել բժիշկներին` ախտորոշման փուլում հնարավորինս խուսափել բացթողումներից:
Հոդային հիվանդություններն այսօր տարածված են գրեթե այնքան, որքան սիրտ-անոթային հիվանդությունները և ունեն քրոնիզացման հակում: Հիվանդները հաճախ լուրջ չեն վերաբերվում հոդային խնդիրներին և շատ ուշ են դիմում մասնագետի, ինչը կարող է բերել բարդությունների` դժվարացնելով հետագա բուժման կազմակերպումը:
Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պատմեց բժիշկներին ներկայացվելիք շատ կարևոր նորության մասին.
– Օրը կարևորված է Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի համար, քանի որ առաջին անգամ ներկայացնելու ենք օստեոպորոզին նվիրված կլինիկական ուղեցույցները՝ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Ուղեցույցները ներառում են բոլոր փուլերը՝ սկսած հիվանդության հայտնաբերումից մինչև բուժում, կանխարգելում և ռեաբիլիտացիա: Սա շատ կօգնի մեր բժիշկներին ճիշտ ուղղորդվել բուժման պրակտիկայում. տրված են բոլոր հնարավոր հարցերի պատասխանները: Ուղեցույցների ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել ոլորտի լավագույն մասնագետները: Ուղեցույցները կան էլեկտրոնային տարբերակով, առաջիկայում կունենանք նաև տպագրված:
Պահանջարկն, իսկապես, շատ մեծ էր. մեր կազմակերպած գրեթե բոլոր կոնֆերանսների, քննարկումների ժամանակ բժիշկները մեզ էին դիմում նման ուղեցույցներ ունենալու ցանկությամբ: Ուրախ ենք այսօր արդեն տեղեկացնելու, որ ուղեցույցները պատրաստ են:
21.04.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ