Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում

Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը  Ռևմատոլոգների և Օստեոպորոզի հայկական ասոցիացիաների հետ համատեղ Երևանում կազմակերպեց  հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս:

Մեդ-Պրակտիկը նախաձեռնության մանրամասների մասին զրուցեց «Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանի հետ:

–   «Գեդեոն Ռիխտեր»-ի հրավերով հերթական կոնֆերանսն է կազմակերպվում: Ո՞րն է հանդիպման առիթը:


«Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյան–   Հանդիպմանը մասնակցում են առաջին օղակի բուժաշխատողները՝ ընտանեկան բժիշկներն ու թերապևտները: Նախկինում մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել ենք սիրտ-անոթային հիվանդություններին, այս անգամ որոշեցինք դիմել ռևմատոլոգիական հիվանդությունների շարքին:  Նշված հիվանդություններով հիվանդները, ցավոք,  մեծ թիվ են կազմում: Այս հանդիպման նպատակն է՝ օգնություն ցուցաբերել, ուղղորդել բժշկին:


–   Ովքեր են այսօր հանդես գալու դասախոսությամբ:

 
–   Հրավիրել ենք ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.  Նանա Մկրտչյանին, ով աշխատում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և երկար տարիներ զբաղվում է հենց ռևմատոլոգիական հիվանդներով: Երկրորդ զեկուցումը կլինի օստեոպորոզի վերաբերյալ: Ունենք շատ լավ նորություն. ստեղծվել են հայկական ուղեցույցներ, որոնք կներկայացնի Վարտա Բաբալյանը:

 

Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում

 

Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում

 

–   Ի՞նչ դեղեր են ներկայացվելու:


–   Այսօր ներկայացվող դեղերը շատ լավ ծանոթ են բժիշկներին, քանի որ դրանք արդեն շուրջ 10 տարի կիրառվում են Հայաստանում: Թե՛ «Օստալոն»-ը, թե՛ «Աէրտալ»-ն ունեն փորձված արդյունավետություն: Նրանցից յուրաքանչյուրն իր խմբում աչքի է ընկնում ինչ-որ առանձնահատկություններով:


ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նանա Մկրտչյան Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում


Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ԵՊԲՀ թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նանա Մկրտչյանը նշեց, որ հոդային հիվանդությունների տարածվածությունը բավականին բարձր է.

–   Դասախոսությունը նվիրված էր հոդային համախտանիշի տարբերակիչ ախտորոշմանը: Հոդային հիվանդությունները բավականին մեծ տարածվածություն ունեն, իսկ ախտորոշումը բժիշկներին հաճախ դժվարությունների առաջ է կանգնեցնում: Ինչպես գիտենք, ճիշտ ախտորոշումը բուժման լավագույն գրավականն է:

 

Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում

 

Հաշվի առնելով ռևմատոլոգիական հիվանդությունների բարդությունը՝ սխալ ախտորոշումը կարող է բերել հիվանդության ընթացքի վատթարացման: Իմ դասախոսությամբ փորձեցի օգնել բժիշկներին` ախտորոշման փուլում հնարավորինս խուսափել բացթողումներից:


Հոդային հիվանդություններն այսօր տարածված են գրեթե այնքան, որքան սիրտ-անոթային հիվանդությունները և ունեն քրոնիզացման հակում: Հիվանդները հաճախ լուրջ չեն վերաբերվում հոդային խնդիրներին և շատ ուշ են դիմում մասնագետի, ինչը կարող է բերել բարդությունների` դժվարացնելով հետագա բուժման կազմակերպումը:


Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պատմեց բժիշկներին ներկայացվելիք շատ կարևոր նորության մասին.


Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան Հոդային համախտանիշի և ոսկրային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված կոնֆերանս Երևանում


–   Օրը կարևորված է Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի համար, քանի որ առաջին անգամ ներկայացնելու ենք օստեոպորոզին նվիրված կլինիկական ուղեցույցները՝ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Ուղեցույցները ներառում են բոլոր փուլերը՝ սկսած հիվանդության հայտնաբերումից մինչև բուժում, կանխարգելում և ռեաբիլիտացիա: Սա շատ կօգնի մեր բժիշկներին ճիշտ ուղղորդվել բուժման պրակտիկայում. տրված են բոլոր հնարավոր հարցերի պատասխանները: Ուղեցույցների ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել ոլորտի լավագույն մասնագետները: Ուղեցույցները կան էլեկտրոնային տարբերակով, առաջիկայում կունենանք նաև տպագրված:


Պահանջարկն, իսկապես, շատ մեծ էր. մեր կազմակերպած գրեթե բոլոր կոնֆերանսների, քննարկումների ժամանակ բժիշկները մեզ էին դիմում նման ուղեցույցներ ունենալու ցանկությամբ: Ուրախ ենք այսօր արդեն տեղեկացնելու, որ ուղեցույցները պատրաստ են:

 

«Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ