Իրադարձություններ Հայաստանում
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը
Տուրիզմի ներկայացուցիչներին ապրիլի 15-17-ը մեկ հարկի տակ էր հավաքել «In Tour Expo 2016» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ամբողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:
Ցուցահանդեսին մասնակցում էին ոլորտի շուրջ 80 առաջատար կազմակերպություններ ամբողջ աշխարհից: ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող ցուցահանդեսը կնպաստի տուրիզմի զարգացմանը, կխթանի ներգնա տուրիզմը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները: Ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ Արգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այս միջոցառումը հարթակ կդառնա ոլորտի մասնագետների և սպառողների շփման համար: «Ցուցահանդեսը հնարավորություն կտա ոլորտում մեկս մյուսին ավելի լավ ճանաչելու, Հայաստանը նորովի բացահայտելու և նոր միասնական ծրագրեր իրականացնելու: Զբոսաշրջության համար Հայաստանը բավականին հարուստ երկիր է և յուրաքանչյուր զբոսաշրջիկ այստեղ կարող է գտնել հանգստի այն տեսակը, որը նախընտրում է»:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տուրիզմը կարևորում է հատկապես երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից: Իսկ դինամիկ զարգացող ոլորտում հատկապես առանձնացնում է էկոտուրիզմի զարգացումը: «Էկոտուրիզմը նոր թրենդ է աշխարհում, շատերի համար նախընտրելի է դարձել բնության գրկում հանգիստը: Հայաստանի բնությունը թույլ է տալիս զարգացնել տուրիզմի այդ ճյուղը: ՀՀ տարածքի շուրջ 13%-ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ ազգային զբոսայգիներ, արգելոցներ, որոնք ներկայացնում են մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը: Այս ամենը շատ գրավիչ է վայրի բնության սիրահարների համար: ՀՀ կառավարությունն այս տարի էկոտուրիզմը և այդ շրջանակներում բնապահպանության նախարարության հետ էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնների ստեղծումը սահմանել է որպես գերակա խնդիր»:
Լեռնային Ղարաբաղի հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորեց միջոցառումը հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին: Արցախում զբոսաշրջության զարգացումը տեղեկատվական առումով մեծ նշանակություն ունի: Դրանից զատ, այն կզարգացնի նաև տնտեսությունը, որն է՛լ ավելի կուժեղացնի զինվորին, բանակը:
Ռուսաստանի դաշնության առևտրային ներկայացուցիչը Հայաստանում՝ Անդրեյ Բառկոն, Հայաստանը տուրիզմի գրավիչ կենտրոններից մեկն է համարում: «Հայաստանը հատկապես վերջին ժամանակներս շատ մեծ ուշադրության է արժանանում հենց ռուս զբոսաշրջիկների կողմից: Հայաստանը հարուստ է ո՛չ միայն ջերմ մարդկանցով, այլև տուրիզմի զարգացմանը խթանող հյուրընկալ հյուրանոցներով, ռեստորաններով, մատչելի գներով, հետաքրքիր տուրերով, որոնք աննկարագրելի տպավորություն են թողնում զբոսաշրջիկների վրա»:
Վերջին տարիներին պետական ընդգծված քաղաքականություն է տարվում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով դառնա տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է` մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում, ինչպես նաև, Հայաստանը ներկայացնել որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է ցուցահնդեսի մանրամասները:
– Ցուցահանդեսն արդեն 3-րդն է իր տեսակի մեջ, ի՞նչ նպատակներ կան, ի՞նչ նախագծեր:
– Մենք փորձում ենք հետզհետե ընդլայնել ցուցահանդեսի աշխարհագրությունը: Այս տարի Հայստանից բացի մասնակցում են Արցախի հանրապետությունը, Ճապոնիան, Իսրայելը, Եգիպտոսը, Ռուսաստանը: Կան բազմաթիվ պայմանավորվածություններ արդեն հաջորդ էքսպոյի կազմակերպման վերաբերյալ: Հաջորդ տարի ցուցահանդեսին կտանք տարածաշրջանային նշանակություն՝ ամրապնդելով Վրաստան-Հայաստան-Պարսկաստան-Ռուսաստան զբոսաշրջային կապը: Սա զուտ զբոսաշրջային միջոցառում է, հարթակ է ոլորտի մասնագետների համար` գտնելու նոր համագործակցություններ, տալու նոր առաջարկներ շուկային:
– Ի՞նչ կարևորություն ունի ցուցահանդեսը սպառողի համար:
– Ցուցահանդեսի գերակա նպատակը նաև սպառողներին կողմնորոշելն է, օգնել նրանց պլանավորել իրենց հանգիստը: Նրանք կարող են այստեղ ծանոթանալ տարբեր առաջարկներին, նորություններին, պլանավորել իրենց հանգսիտն ավելի շահավետ ու որակով: Միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ նոր կազմակերպություններ, ովքեր բավականին շահավետ առաջարկներ ունեն ներքին տուրիզմի համար:
18.04.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






