Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը

Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը

Տուրիզմի ներկայացուցիչներին ապրիլի 15-17-ը մեկ հարկի տակ էր հավաքել  «In Tour Expo 2016» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ամբողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր, ապահովագրական ծառայություններ և այլն:

 

Ցուցահանդեսին մասնակցում էին ոլորտի շուրջ 80 առաջատար կազմակերպություններ ամբողջ աշխարհից: ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող ցուցահանդեսը կնպաստի  տուրիզմի զարգացմանը, կխթանի ներգնա տուրիզմը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր և լավագույն առաջարկները:  Ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ Արգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հույս հայտնեց, որ այս միջոցառումը հարթակ կդառնա ոլորտի մասնագետների և սպառողների շփման համար: «Ցուցահանդեսը  հնարավորություն կտա ոլորտում մեկս մյուսին ավելի լավ ճանաչելու, Հայաստանը նորովի բացահայտելու և նոր միասնական ծրագրեր իրականացնելու: Զբոսաշրջության համար Հայաստանը  բավականին հարուստ երկիր է և յուրաքանչյուր զբոսաշրջիկ այստեղ կարող է գտնել հանգստի այն տեսակը, որը նախընտրում է»:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը


ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տուրիզմը կարևորում է հատկապես  երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից:  Իսկ դինամիկ զարգացող ոլորտում հատկապես առանձնացնում է էկոտուրիզմի զարգացումը: «Էկոտուրիզմը նոր թրենդ է աշխարհում, շատերի համար նախընտրելի է դարձել բնության գրկում հանգիստը: Հայաստանի բնությունը թույլ է տալիս զարգացնել տուրիզմի այդ ճյուղը: ՀՀ տարածքի շուրջ 13%-ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ ազգային զբոսայգիներ, արգելոցներ, որոնք ներկայացնում են մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը: Այս ամենը շատ գրավիչ է վայրի բնության սիրահարների համար: ՀՀ կառավարությունն այս տարի էկոտուրիզմը և այդ շրջանակներում բնապահպանության նախարարության հետ էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնների ստեղծումը սահմանել է որպես գերակա խնդիր»:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը


Լեռնային Ղարաբաղի հանրապետության  էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը կարևորեց միջոցառումը հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:  Արցախում զբոսաշրջության զարգացումը տեղեկատվական առումով մեծ նշանակություն ունի: Դրանից զատ, այն կզարգացնի նաև տնտեսությունը, որն է՛լ ավելի կուժեղացնի զինվորին, բանակը:


Ռուսաստանի դաշնության առևտրային ներկայացուցիչը Հայաստանում՝ Անդրեյ Բառկոն, Հայաստանը տուրիզմի գրավիչ կենտրոններից մեկն է համարում:  «Հայաստանը հատկապես վերջին ժամանակներս շատ մեծ ուշադրության է արժանանում հենց ռուս զբոսաշրջիկների կողմից: Հայաստանը հարուստ է ո՛չ միայն ջերմ մարդկանցով, այլև տուրիզմի զարգացմանը խթանող հյուրընկալ հյուրանոցներով, ռեստորաններով, մատչելի գներով, հետաքրքիր տուրերով, որոնք աննկարագրելի տպավորություն են թողնում զբոսաշրջիկների վրա»:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը


Վերջին տարիներին պետական ընդգծված քաղաքականություն է տարվում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով դառնա տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է` մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացում, ինչպես նաև, Հայաստանը ներկայացնել որպես զբոաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկիր:

 

 

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն ՄիրիջանյանՑուցահանդեսի կազմակերպիչ «Էքսպո գրուպ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է ցուցահնդեսի մանրամասները:


–   Ցուցահանդեսն արդեն 3-րդն է իր տեսակի մեջ, ի՞նչ նպատակներ կան, ի՞նչ նախագծեր:


–   Մենք փորձում ենք հետզհետե  ընդլայնել ցուցահանդեսի աշխարհագրությունը: Այս տարի Հայստանից բացի մասնակցում են Արցախի հանրապետությունը, Ճապոնիան, Իսրայելը, Եգիպտոսը, Ռուսաստանը: Կան բազմաթիվ պայմանավորվածություններ արդեն հաջորդ էքսպոյի կազմակերպման վերաբերյալ: Հաջորդ տարի ցուցահանդեսին կտանք  տարածաշրջանային նշանակություն՝ ամրապնդելով Վրաստան-Հայաստան-Պարսկաստան-Ռուսաստան զբոսաշրջային կապը:  Սա զուտ զբոսաշրջային միջոցառում է, հարթակ է ոլորտի մասնագետների համար` գտնելու նոր համագործակցություններ, տալու նոր առաջարկներ շուկային:


–   Ի՞նչ կարևորություն ունի ցուցահանդեսը սպառողի համար:


–   Ցուցահանդեսի գերակա նպատակը նաև սպառողներին կողմնորոշելն է, օգնել նրանց պլանավորել իրենց հանգիստը: Նրանք կարող են այստեղ ծանոթանալ տարբեր առաջարկներին, նորություններին, պլանավորել իրենց հանգսիտն ավելի շահավետ ու որակով: Միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ նոր կազմակերպություններ, ովքեր բավականին  շահավետ առաջարկներ ունեն ներքին տուրիզմի համար:

 

Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը Զբոսաշրջությունը Հայաստանի  տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից է. Կայացավ «In Tour Expo 2016» ցուցահանդեսը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ