Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս

Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս

Ապրիլի 18-ին, Մոր և Մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում  կայացավ գիտա-գործնական գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով, որի գլխավոր հովանավորն էր հանդիսանում PHILIPS ընկերությունը։  PHILIPS ընկերության նախաձեռնությամբ Մոսկվայից հրավիրված էր Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի բաժանմունքի պրոֆեսոր Օլեգ Ռադոմիրովիչ Բաևը, ով  գիտաժողովի ընթացքում գիտա-գործնական դասընթաց անցկացնելուց բացի ունեցավ նաև բժիշկների հետ մասնագիտական փորձի փոխանակում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին  ՀՀ առողջապահության կողմից հաստատված  ՇՄԶ կրեդիտներով վկայականներ։

 

Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս

 

Այս միջոցառմանը  ներկա էր նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում  PHILIPS ընկերության գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։  PHILIPS ընկերությունը` ունենալով իր ծանրակշիռ դերը նորագույն բժշկական սարքավորումների ոլորտում, մշտապես աջակցում է հայ մասնագետներին, կազմակերպելով  տարբեր գիտաժողովներ, կրթական ծրագրեր, փորձնական սեմինարներ, որպեսզի մասնագետները  տեղեկացված լինեն, թե՛   բժշկական ժամանակակից մեթոդներին, թե՛ գերժամանակակից սարքավորումների օգտագործման հնարավորություններին։ Նմանատիպ միջոցառում, որը PHILIPS ընկերությունը կազմակերպում է Հայաստանում, թվով տասներորդն է:

Այսօր գիտական մտքի զարգացման արդյունքում ստեղծված նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս մասնագետներին  ավելի ճշգրիտ և անվտանգ ախտորոշման շնորհիվ կանխարգելել և բուժել հիվանդությունները։  PHILIPS ընկերությունը ակտիվ կերպով զարգացնում է  ժամանակակից բժշկությունը հայկական բժշկական հաստատություններում, փորձելով իր լուման ներդնել այս ոլորտի առաջընթացի ապահովման մեջ։

 

Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս

PHILIPS  HEALTH TECH ընկերությունը Հայաստանում ներկայացնում է “ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ” ընկերությունը:

Սկզբնաղբյուր. «Մեդտեխսերվիս» ընկերություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ