Իրադարձություններ Հայաստանում
«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով
Մեդ-Պրակտիկը զրուցեց ազգությամբ իսրայելցի Ադա Յոնաթի հետ, ում դասախոսության թեման էր՝ «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը»:
Ադա Յոնաթը 2009 թ. Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար»:
Երևանյան հանդիսատեսը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոբելյան դափնեկիրների հետ առաջին հանդիպման ժամանակ տպավորված ողջունում էր Ադա Յոնաթին, ով, չնայած պատկառելի տարիքին, իր վարակիչ աշխուժությամբ բեմից դրական էներգիա էր սփռում:
– Ձեզ հետ հանդիպման առաջին իսկ օրից շատերը նկատել են Ձեր դրական էներգիան: Ինչպե՞ս է հաջողվում այդպես ներդաշնակորեն համատեղել գիտելիքն ու պոզիտիվությունը:
– Ձեզ զարմացնում է, որ կարելի է պոզիտիվ մնալ՝ բավականաչափ գիտելիք ունենալո՞վ հանդերձ: Ինձ հակառակն է անհանգստացնում. ինչպե՞ս կարելի է այս աշխարհում մնալ պոզիտիվ՝ տգետ լինելով հանդերձ... Եվ բացի այդ, կարծում եմ՝ մարդն այնպիսին է, ինչպիսին ստեղծել է նրան բնությունը:
– Ի՞նչ է նշանակում լինել կին և զբաղվել գիտությամբ:
– Դա գրեթե նույն բանն է, ինչ լինել տղամարդ և զբաղվել գիտությամբ՝ մեկ տարբերությամբ: Կինն ունի երեխաներ ծնելու առավելությունը. գիտության մեջ արված բացահայտումներն էլ նման են երեխայի ծնունդ տալուն: Ես համոզված չեմ, որ տղամարդիկ նույն ապրումներն ունենում են. ծննդյան բերկրանքը լիարժեք հասանելի է միայն կնոջը:
– Գիտության ոլորտում ի՞նչ դժվարություններ կան Ձեզ համար:
– Դրանք նույն դժվարություններն են, ինչ կյանքում առհասարակ: Կանգ չառնելու, քայլը քայլի հետևից անելու դժվարությունը:
– Ձեր սիրելի ռիբոսոմները Դուք մի անգամ համեմատել եք Ձեր մազերի հետ: Գիտությունն առօրեական ու հասանելի դարձնելու փո՞րձ է սա:
– Կարելի է ասել, այո: Գիտության մեջ ևս թույլատրելի է պատկերավոր արտահայտվել, ինչո՞ւ ոչ:
Ազգությամբ իսրայելցի ականավոր գիտնական Դեն Շեխտմանը «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում առաջին անգամ չէր, որ այցելում է Հայաստան: Նոբելյան մրցանակակիրը պատմեց, որ քսան տարի առաջ էլ է եղել մեր երկրում.
– Իմ տպավորությունն այն է, որ այս քսան տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ ու զարգացումներ են եղել՝ և՛ մարդկային ջանքերի, և՛ ենթակառուցվածքների բարելավման շրջանակներում: Շատ ուրախալի է այն փաստը, որ այսքան շատ մարդիկ են հետաքրքրված կրթությամբ և դրա զարգացմամբ:
Հանդիպում եմ ունեցել նաև նախագահի հետ, ով ևս շատ կարևորում է կրթության դերը: Դուք արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա եք, քանի որ գիտակցում եք, որ կրթությունն առաջնային է: Շատ կարևոր է նաև գյուղատնտեսության հանդեպ ձեր վերաբերմունքը. պետք է ինդուստրիալ հասարակություն զարգացնել:
Ինձ ուրախացրեց նաև ստարտափերում ձեր ներգրավվածությունը, ինչը, անշուշտ, տանում է տնտեսական հաջողության: Աշխարհն իրականում շատ արագ է առաջ ընթանում, և Հայաստանը ևս պետք է արագ տեմպերով զարգանա: Դուք դրա համար ունեք ամենակարևոր նախադրյալներն ու ռեսուրսները, այդ թվում՝ ուժեղ գեներ:
Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը՝ Աարոն Չեխանովերը չափազանց հաջողված գնահատեց այն՝ նկատելով, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի գիտության հնարավորությունները ժամանակակից աշխարհում և դրանք ներդնի սեփական հետազոտություններում: Նրա գանահատմամբ՝ մեր երկրում առկա է անհրաժեշտ ներուժը՝ հետազոտությունները լավ արդյունքների հասցնելու համար: Նոբելյան դափնեկիրը շեշտեց, որ հատկապես տպավորված է հայկական հյուրասիրությամբ:
Միանալով Աարոն Չեխանովերի գնահատականներին՝ Ադա Յոնաթը նկատեց, որ շատ մեծ խանդավառությամբ էին լցված ուսանողներն այս օրերին, իսկ դա մեծ նվաճումների հավատ է տալիս:
Հայաստանին մաղթելով մեծ հաջողություններ՝ Էյ-Իչի Նեգիշին հիշեցրեց, որ մեծագույն վայելքը մտածելու կարողությունն է:
Ջոն Ուորենին գրավել են գեղեցիկ երկիրն ու հատկապես ընկերասեր մարդիկ, նաև այն հանգամանքը, որ մեծ մասամբ հայերն իրենք են պատրաստում իրենց ուտելիքը, և այն բավականին համեղ է:
Պատասխանելով ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին՝ նոբելյան մրցանակակիրներն ասացին, որ իրենց ներկայությունը Հայաստանում արդեն իսկ պատասխանում է բոլոր հարցերին՝ հավելելով, որ նկատում են, թե ինչքան շատ է Հայաստանը հետաքրքրված խաղաղությամբ:
17.04.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




