Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով

Մեդ-Պրակտիկը զրուցեց ազգությամբ իսրայելցի Ադա Յոնաթի հետ, ում դասախոսության թեման էր՝ «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը»:


Ադա Յոնաթը 2009 թ. Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայի բնագավառում Վենկատրաման Ռամակրիշմանի և Թոմաս Ա. Սթեիթզի հետ «Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիան ուսումնասիրելու համար»:


Երևանյան հանդիսատեսը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոբելյան դափնեկիրների հետ առաջին հանդիպման ժամանակ տպավորված ողջունում էր Ադա Յոնաթին, ով, չնայած պատկառելի տարիքին, իր վարակիչ աշխուժությամբ բեմից դրական էներգիա էր սփռում:

Նոբելյան մրցանակակիր Ադա Յոնաթ–   Ձեզ հետ հանդիպման առաջին իսկ օրից շատերը նկատել են Ձեր դրական էներգիան: Ինչպե՞ս է հաջողվում այդպես ներդաշնակորեն համատեղել գիտելիքն ու պոզիտիվությունը:


–   Ձեզ զարմացնում է, որ կարելի է պոզիտիվ մնալ՝ բավականաչափ գիտելիք ունենալո՞վ հանդերձ: Ինձ հակառակն է անհանգստացնում. ինչպե՞ս կարելի է այս աշխարհում մնալ պոզիտիվ՝ տգետ լինելով հանդերձ... Եվ բացի այդ, կարծում եմ՝ մարդն այնպիսին է, ինչպիսին ստեղծել է նրան բնությունը:


–   Ի՞նչ է նշանակում լինել կին և զբաղվել գիտությամբ:


–   Դա գրեթե նույն բանն է, ինչ լինել տղամարդ և զբաղվել գիտությամբ՝ մեկ տարբերությամբ: Կինն ունի երեխաներ ծնելու առավելությունը. գիտության մեջ արված բացահայտումներն էլ նման են երեխայի ծնունդ տալուն: Ես համոզված չեմ, որ տղամարդիկ նույն ապրումներն ունենում են. ծննդյան բերկրանքը լիարժեք հասանելի է միայն կնոջը:

 

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով


–   Գիտության ոլորտում ի՞նչ դժվարություններ կան Ձեզ համար:


–   Դրանք նույն դժվարություններն են, ինչ կյանքում առհասարակ: Կանգ չառնելու, քայլը քայլի հետևից անելու դժվարությունը:

Նոբելյան մրցանակակիր Դեն Շեխտման–   Ձեր սիրելի ռիբոսոմները Դուք մի անգամ համեմատել եք Ձեր մազերի հետ: Գիտությունն առօրեական ու հասանելի դարձնելու փո՞րձ է սա:

–   Կարելի է ասել, այո: Գիտության մեջ ևս թույլատրելի է պատկերավոր արտահայտվել, ինչո՞ւ ոչ:

 Ազգությամբ իսրայելցի ականավոր գիտնական Դեն Շեխտմանը «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում առաջին անգամ չէր, որ այցելում է Հայաստան: Նոբելյան մրցանակակիրը պատմեց, որ քսան տարի առաջ էլ է եղել մեր երկրում.


–   Իմ տպավորությունն այն է, որ այս քսան տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխություններ ու զարգացումներ են եղել՝ և՛ մարդկային ջանքերի, և՛ ենթակառուցվածքների բարելավման շրջանակներում: Շատ ուրախալի է այն փաստը, որ այսքան շատ մարդիկ են հետաքրքրված կրթությամբ և դրա զարգացմամբ:

 

Նոբելյան մրցանակակիր Աարոն ՉեխանովերՀանդիպում եմ ունեցել նաև նախագահի հետ, ով ևս շատ կարևորում է կրթության դերը: Դուք արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա եք, քանի որ գիտակցում եք, որ կրթությունն առաջնային է: Շատ կարևոր է նաև գյուղատնտեսության հանդեպ ձեր վերաբերմունքը. պետք է ինդուստրիալ հասարակություն զարգացնել: 

 

Ինձ ուրախացրեց նաև ստարտափերում ձեր ներգրավվածությունը, ինչը, անշուշտ, տանում է տնտեսական հաջողության: Աշխարհն իրականում շատ արագ է առաջ ընթանում, և Հայաստանը ևս պետք է արագ տեմպերով զարգանա: Դուք դրա համար ունեք ամենակարևոր նախադրյալներն ու ռեսուրսները, այդ թվում՝ ուժեղ գեներ:


«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով

 

Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը՝ Աարոն Չեխանովերը չափազանց հաջողված գնահատեց այն՝ նկատելով, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի գիտության հնարավորությունները ժամանակակից աշխարհում և դրանք ներդնի սեփական հետազոտություններում: Նրա գանահատմամբ՝ մեր երկրում առկա է անհրաժեշտ ներուժը՝ հետազոտությունները լավ արդյունքների հասցնելու համար: Նոբելյան դափնեկիրը շեշտեց, որ հատկապես տպավորված է հայկական հյուրասիրությամբ:

 
Միանալով Աարոն Չեխանովերի գնահատականներին՝ Ադա Յոնաթը նկատեց, որ շատ մեծ խանդավառությամբ էին լցված ուսանողներն այս օրերին, իսկ դա մեծ նվաճումների հավատ է տալիս:

 

Նոբելյան մրցանակակիր Աարոն Չեխանովեր «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով

 

Հայաստանին մաղթելով մեծ հաջողություններ՝ Էյ-Իչի Նեգիշին հիշեցրեց, որ մեծագույն վայելքը մտածելու կարողությունն է:


Ջոն Ուորենին գրավել են գեղեցիկ երկիրն ու հատկապես ընկերասեր մարդիկ, նաև այն հանգամանքը, որ մեծ մասամբ հայերն իրենք են պատրաստում իրենց ուտելիքը, և այն բավականին համեղ է:


Պատասխանելով ապրիլյան պատերազմի վերաբերյալ հարցին՝ նոբելյան մրցանակակիրներն ասացին, որ իրենց ներկայությունը  Հայաստանում արդեն իսկ պատասխանում է բոլոր հարցերին՝ հավելելով, որ նկատում են, թե ինչքան շատ է Հայաստանը հետաքրքրված խաղաղությամբ:


«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման երրորդ օրը նշանավորվեց ականավոր գիտնականների մասնագիտական դասախոսություններով

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ