Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Նախարարն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին

ԼՂՀ ԱՆ. Նախարարն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տարածաշրջանային նյութատեխնիկական սպասարկման գծով համակարգող Աթելսթար Լուազոին և կլինիկական գծով համակարգող Վիկտորիա Փարրիսին:

 

Հիշեցնենք, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը ԼՂՀ առղջապահության նախարարության հետ համագործակցում է 2006 թվականից: Նրանք աշխատում են Ստեփանակերտի Հակապալարախտային դիսպանսերի հետ և աջակցություն են ցուցաբերում դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների բուժմանը:

 

Հանդիպման ընթացքում հյուրերը նախարար Աթայանին են ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական գործառույթները, մասնավորապես շեշտել են, որ այն ոչ պետական է և գործում է մասնավոր հատվածի հիման վրա, ուղղվածությունը հիմնականում բժշկական է:

 

Վերջին զարգացումներով պայմանավորված կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Արցախ և ցանկանում են տեղում գնահատել բժշկական հաստատությունների կարիքները:

 

Քննարկվել են նաև պիլոտային ծրագրերում ևս Արցախը ընդգրկելու հնարավորությունները:

 

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ներկայացուցիչներին նախկինում կատարված աշխատանքների համար, կարևորելով հետագա համագործակցությունը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ