Իրադարձություններ Հայաստանում
Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը
Երևանի պետական բժշկական համալսարանում բուռն ընթացքով շարունակվում է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որն իսկական տոն է դարձել բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչների համար:
Մեդ-Պրակտիկը զրուցեց միջոցառումը համակարգող հանձնաժողովի նախագահ, Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ:
– Տեսնում ենք, որ դահլիճը բոլոր ելույթների ժամանակ լեփ-լեցուն է: Միջոցառումը Ձեր սպասածի չափ հաջողվե՞լ է:
– Այո, գերազանց են ընթանում հանդիպումները: Մարդիկ նույնիսկ միջանցքներում հավաքված հետևում են հեռարձակմանը: Ուզում ենք, որ ավելի շատ ուսանողներ հնարավորություն ունենան մասնակցելու:
– Ինչպե՞ս է անցնում նոբելյան մրցանակակիրների ժամանակն այս դահլիճից դուրս: Համոզված ենք՝ Դուք ուղեկցում եք նրանց ամենուր:
– Կարծում եմ՝ իրենք ևս շատ գոհ են: Չնայած բավականին խիտ ծրագրով են աշխատում, և մեծ է լարվածությունը, բայց փորձում ենք նաև դրանից դուրս կազմակերպել իրենց առօրյան՝ ծանոթացնելով Հայաստանին: Ունեցել են նաև մի շարք պաշտոնական հանդիպումներ:
– Արդեն հասցրե՞լ եք հանդիպումներ կազմակերպել մասնագիտական խմբերի հետ և ունենալ քննարկումներ:
– Դեռևս ոչ: Մենք ավարտեցինք հանրային դասախոսությունների փուլը, և այս՝ երկրորդ փուլում արդեն նախատեսված են նաև մասնագիտական դասախոսություններ ու հանդիպումներ:
Ապրիլի 13-ին նախատեսված էր ականավոր գիտնական Ռոբին Ուորենի դասախոսությունը՝ «Հելիկոբակտերի բացահայտումը» թեմայով, որից հետո երիտասարդ բժիշկներն ու ուսանողները շրջապատել էին նոբելյան մրցանակակրին և փորձում էին բազմաթիվ հարցերի պատասխաններ և, իհարկե, նաև մակագրություններ ստանալ:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում պարոն Ուորենը նշեց, որ իր համար բնավ զարմանալի չէ հարյուրավոր մարդկանց հետաքրքվածությունը, բայց ուրախ է, որ կարող է օգտակար լինել հայ երիտասարդներին: «Բարձր եմ գնահատում այս նախաձեռնությունը, նաև սիրեցի ձեր երկիրը: Արդեն հասցրել եմ լինել մի քանի տեղերում, հիմնականում եկեղեցիներ էին»,- պատմեց նոբելյան դափնեկիրը:
Ռոբին Ուորենը 2005 թ. ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի բնագավառում Բարրի Մարշալի հետ «Հելիկոբակտեր պիլորիի դերը ստամոքսի խոցային հիվանդության առաջացման մեջ բացահայտելու համար»:
«Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի» թեմայով մասնագիտական դասախոսությամբ հանդես գալուց առաջ նոբելյան մրցանակակիր Էյ-Իշի Նեգիշին պատասխանեց լրագրողներին հուզող մի քանի հարցերի:
Ազգությաբ ճապոնացի նշանավոր գիտնականը 2010 թ. ստացել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում Ակիրա Սուզուկիի և Ռիչարդ Հեքի հետ «Պալադիումով կատալիզվող խաչաձև օրգանական սինթեզի ռեակցիաները բացահայտելու համար»:
Էյ-Իշի Նեգիշին, խոսելով Նոբելյան մրցանակի պես խոշոր նվաճումների ձեռքբերման գործում հասարակության դերի մասին, նկատեց, որ ամեն բան, առաջին հերթին, կախված է անհատից՝ այն գիտնականից, ով իր առջև նպատակ է դնում հասնել բարձունքին: «Տաղանդը շատ վճռորոշ է այս գործում: Աշխատասիրությունը ևս դեր ունի, և այն պետք է զարգացնել վաղ տարիքից: Դեռևս դպրոցում ես ունեի այն ներքին համոզմունքը, որ մի օր ստանալու եմ Նոբելյան մրցանակ. այդ համոզման հիման վրա կառուցվեց իմ հետագա կյանքը»,- նշեց ականավոր գիտնականը:
Նոբելյան մրցանակակիրների մասին ավելի մանրամասն` հետևյալ հղումում.
Մեկնարկեց «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով խոշորագույն միջոցառումը
14.04.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









