Իրադարձություններ Հայաստանում
«Մանկաբուժական դպրոցի» դասընթաց` ուղղված մասնագիտական զարգացմանը
Երևանի և մարզերի ավելի քան 200 մասնագետ «Արաբկիր» Բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում մասնակցեց մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնագիտական շարունակական զարգացմանն ուղղված դասընթացին։ Ամենամյա միջոցառման նախաձեռնողները Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան է` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի և մարզային առողջապահական կառույցների հետ համագործակցությամբ:
«Մանկաբուժական դպրոցի» ծրագիրը կազմվել էր բժիշկների կարծիքները և առկա խնդիրները հաշվի առնելով: Ներկայացված դասախոսությունները նվիրված էին մանկաբուժական պրակտիկայի արդիական թեմաներին, մասնավորապես` Գրիպ (զեկուցող՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, դոցենտ Ս.Սարգսյան), Ցնցումային համախտանիշ (Բ.Սուխուդյան, Արաբկիր ԲՀ), Միզաքարային հիվանդություն (ՀՀ ԱՆ գլխավոր նեֆրոլոգ, պրոֆեսոր Ա.Սարգսյան), Ցելիակիա (պրոֆ.Գ.Ամարյան, Արաբկիր ԲՀ), Կաղություն և քայլվածքի խանգարումներ (Կ.Միրզաբեկյան, Արաբկիր ԲՀ), Լիմֆադենիտները (Հ.Ապրեսյան, Նորք ինֆեկցիոն հիվանդանոց), եղնջացանը (Ա.Բաղդասարյան, Արաբկիր ԲՀ):
Առանձին զեկուցումներ նվիրված էին երեխաների սնուցման և աճի հարցերին՝ աճի խանգարումները (Ս.Հարությունյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց), էնդոկրին ծագման ցածրահասակությունը (Ռ.Մարկոսյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց), երեխաների սնուցման ծրագրավորումը (Ա.Խաչատրյան, Սուրբ Աստվածամայր հիվանդանոց): ՀՀ ԱՆ Իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գ.Սահակյանը ներկայացրեց ՀՀ Կառավարության 2016-2020 թթ. ռազմավարությունը:
Հայաստանում շարունական բժշկական զարգացման արդի մոտեցումները ներկայացրեց Ասոցիացիայի պատվավոր նախագահ, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովի նախագահ պրոֆ.Արա Բաբլոյանը:
Նշենք, որ առողջապահության նախարարության կողմից սույն դասընթացին մասնակցությունը գնահատվել է 8 ՇՄԶ կրեդիտ:
13.04.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ