Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին

ԵՊԲՀ.  «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Կլինիկական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը և կլինիկական խորհրդի անդամները:

Օրակարգում ընդգրկված էին ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի 2015թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց «Հերացի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի 2015թ. գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և 2015թ. համալսարանական կլինիկաների ֆինանսական գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրեց բուհի՝ գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանը:

 

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին


Նիստի ավարտին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանական կլինիկան և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը արժանացան «Լավագույն բաժանմունք» պարգևատրմանը:

 

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին


Աշխատանքային և մասնագիտական գնահատելի հաջողությունների համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների մի շարք աշխատակիցներ ստացան պատվոգրեր:

 

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների աշխատակիցները պարգևատրվեցին

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ