Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․ գիտաժողով

«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․ գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի  կազմակերպած  գիտաժողովը նվիրված էր շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտների քննարկմանը, որին մասնակցում էին հայաստանյան 100-ից ավել առաջատար մասնագետներ։   Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։


Գիտաժողովին ելույթ ունեցավ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ գլխավոր մասնագետ Վլադիմիր Կուպլևացկին։


Սանկտ Պետերբուրգից  ժամանած մասնագետը խոսեց շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ-ի, շագանակագեղձի ճառագայթային հետազոտման Pi-RADS համակարգի մասին: Վլադիմիր Կուպլևացկին ներկայացրեց նաև ՄՌՏ-ով ուղղորդված շագանակագեղձի բիոպսիայի մեթոդաբանությանը,  ցուցումներին և հիվանդների ընտրությանը վերաբերող հարցեր:


«Այս գիտաժողովն ինձ հետաքրքրեց նաև որպես մասնագետ։ Իմ թեկնածուական և դոկտորական թեզերը նվիրված են շագանակագեղձի քաղցկեղին։ Մասնավորապես` դրա կլինիկական դրսևորումներին և կլինիկական նշանակալի քաղցկեղներին։  Շագանակագեղձի  ոչ բոլոր քաղցկեղները կարելի  է գնահատել  որպես կլինիկական ախտորոշում։

 

«Շագանակագեղձի մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից ասպեկտները»․գիտաժողով50 տարեկանից հետո յուրաքանչյուր երրորդ տղամարդու մոտ լինում  են քաղցկեղի բջիջներ,  բայց դա չի նշանակում, որ բոլորը հիվանդ են քաղցկեղով։ Նրանցից միայն 8 տոկոսն է հիվանդանում և միայն 1 տոկոսը հետագայում մահանում այդ հիվանդությունից։ Շատ հետաքրքիր ներկայացում էր, թե ինչպես կարելի է ոչ ինվազիվ մեթոդներով` ՄՌՏ-ով  ախտորոշել վաղ շրջանում` մինչև անգամ մոտենալ այն հարցի պատասխանին` կլինիկական նշանակություն ունեցող քաղցկեղ է, պե՞տք է անհանգստանալ,  թե այն քաղցկեղն է, որի հետ մահանում են և ոչ թե որից մահանում։


Սա սկիզբն է Հայաստանում այս մեթոդի կիրառման, որը թույլ կտա քիչ-քիչ հեռանալ ոչ ինվազիվ հետազոտություններից դեպի ռադիոլոգիական ամանաժամանակակից ախտորոշում։  Ուրախ  եմ, որ մեր ռադիոլոգները և ուրոլոգները,  որպես առաջադեմ հայացքների տեր մասնագետներ, կարողացել են համատեղել իրենց ջանքերը և այսպիսի հետաքրքիր միջոցառում կազմակերպել»-ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին։


Նշենք, որ Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2003թ. Սանկտ-Պետերբուրգում` լինելով առաջին մասնավոր ՄՌՏ կենտրոնը ՌԴ-ում: Այսօր ԿՀՄԻ ԲԱԿ-ն իր մեջ ներառում է ավելի քան 100 ՄՌՏ և ՀՏ ախտորոշիչ կենտրոն, որոնք միմյանց հետ կապված են հեռաբժշկական ցանցով։ Սանկտ-Պետերբուրգում գործում է 2 ՊԷՏ/ՀՏ և ուռուցքաբանական կենտրոն։


ԿՀՄԻ ԲԱԿ կենտրոններում կատարվում է տարեկան մոտ 1,2 մլն տոմոգրաֆիկ հետազոտություն, իսկ ուռուցքաբական կենտրոնում բուժում է ստանում մոտ 2.000 պացիենտ:


ԿՀՄԻ ԲԱԿ Երևանյան մասնաճյուղում 2012թ. մինչև օրս կատարվել է մոտ 40.000 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն:
Գիտաժողովում զեկույցներ հնչեցին նաև մասնագիտական այլ թեմաներով։




Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ