Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Կարինե Աթայանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:
Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կառավարության ղեկավարը Հարություն Քուշկյանին պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով՝ Արցախին մատուցած ծառայությունների, առողջապահության զարգացման բնագավառում ունեցած ավանդի ու ակտիվ պետական-քաղաքական գործունեության համար:
Ա. Հարությունյանը, դիմելով Հարություն Քուշկյանին, մասնավորապես, ասել է.
«Պարո՛ն Քուշկյան, իմ և մեր բնակչության շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր այս երկու տարվա շատ կարևոր աշխատանքի համար: Դուք հնարավորություն եք ունեցել ծառայել Արցախի առողջապահության համակարգին տասնամյակներ շարունակ, սակայն միայն այս վերջին երկու տարիներին այնքան մեծ է Ձեր ավանդը, որ ցավով ենք Ձեր որոշման հետ համակերպվել: Հարյուրավոր մարդկանց կյանք եք փրկել Ձեր գործունեությամբ՝ բազմաթիվ խնդիրների լուծումներ տալով: Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր նվիրումը, և Ձեր ամենամեծ պարգևը ժողովրդի սերն ու վստահությունն է, որ վայելում եք արհեստավարժության և մարդկային բարձր որակների համար:
Վստահ եմ, որ Դուք համակարգից չեք հեռանալու և շարունակելու եք Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում»:
Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին՝ իր փորձն ու գիտելիքներն Արցախին ծառայեցնելու հնարավորության ու վստահության համար՝ Հարություն Քուշկյանը հավաստիացրել է, որ համագործակցությունն արցախյան գործընկերների հետ լինելու է շարունակական:
«Ես և իմ ընտանիքը հպարտ ենք, որ հնարավորություն ենք ունեցել մասնակցելու Արցախի զարգացման գործին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին այս երկու տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է Հարություն Քուշկյանը՝ միաժամանակ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին:
Համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնելով Հարություն Քուշկյանին՝ փոխնախարար Զոյա Լազարյանը նշել է, որ ասված խոսքերն ու գնահատականները չեն արտահայտում այն ամենը, ինչ իրականում արվել և զգացվել է: Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ Զոյա Լազարյանը նրան մաղթել է հաջողություններ ունեցած ներուժը համակարգին ծառայեցնելու գործում:
Վարչապետ Հարությունյանը, շնորհավորելով նորանշանակ նախարար Կարինե Աթայանին, մասնավորապես, ասել է. «Տիկի՛ն Աթայան, շնորհավորում եմ Ձեզ՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դուք ծանոթ եք համակարգին, և համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և կազմակերպչական հմտություններով կնպաստեք առողջապահության ոլորտի արդյունավետության բարձրացման գործին: Վստահ ենք, որ Դուք պատվով եք իրագործելու ոլորտի բարեփոխումները շարունակելու դժվարին առաքելությունը»:
Արցախի Հանրապետության առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ պատասխանատու պաշտոնի ստանձնման համար և վստահեցրել, որ հավատարիմ է մնալու ոլորտում սկսված բարեփոխումները շարունակական դարձնելու գործին:
25.03.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ