Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով: «Բեռլին-ԽեմիIՄենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը

ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով: «Բեռլին-ԽեմիIՄենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը

«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը 2016թ.-ի փետրվարի 17-ին կազմակերպել էր միջոցառում, որի նպատակն էր մանկաբույժներին ներկայացնել երեխաների համար նախատեսված «Միգ երեխաների համար ֆորտե» նոր դեղաձևը:

 

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԵրՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ., «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե Սիմոնյանը, ով իր ելույթում ներկայացրեց երեխաների մոտ անհետաձգելի օգնության կազմակերպումը տենդի և ցավի ժամանակ:

 

«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական կերության կողմից ներկայացված «Միգ երեխաների համար ֆորտե»  իբուպրոֆեն ազդող նյութով դեղը ունի ջերմիջեցնող, հակաբորբոքիչ և ցավազրկող ազդեցություն և ցուցված է 1 տարեկանից (10-15 կգ) բարձր տարիք ունեցող երեխաների մոտ տենդի, ինչպես նաև թեթև ու միջին ուժգնությամբ ցավի սիմպտոմատիկ բուժման համար:

 

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԵրՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ.գ.դ., «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թիվ 1 մանկաբուժական կլինիկայի ղեկավար Կարինե ՍիմոնյանըՄիջոցառման մասին առավել մանրամասն զրուցեցինք «Բեռլին-Խեմի/Մենարինի» Հայաստանյան ներկայացուցչության արտադրանքի գծով մենեջեր Աննա Գարուկյանի հետ:

–   Ո՞րն է «Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերության կողմից կազմակերպված միջոցառման նպատակը:

- Մանկաբույժներին ներկայացվեց հայտնի «ՄԻԳ երեխաների համար» իբուպրոֆեն ազդող նյութով դեղի  նոր՝ ֆորտե դեղաձևը: «ՄԻԳ երեխաների համար ֆորտե» 4% ազդող նյութ պարունակող ներքին ընդունման օշարակը  տարբերվում է արդեն հայտնի դեղաձևից ազդող նյութի  ավելի բարձր պարունակությամբ (մինչ այդ շուկայում առկա էր միայն  «ՄԻԳ երեխաների համար» 2% ազդող նյութի պարունակությամբ դեղաձևը):

ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով:«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը«ՄԻԳ երեխաների համար ֆորտեն» լրացուցիչ հնարավություններ է տալիս դոզավորել  դեղը երեխաների տարբեր տարիքային խմբերում, ընդ որում,  հնարավորություն է տալիս  նաև ավելի մատչելի դարձնել մեկ դեղաչափի արժեքը:

–   Ի՞նչ առավելություններ ունի նոր ներմուծված դեղաձևը:

–   Իբուպրոֆենը՝ «ՄԻԳ երեխաների համար ֆորտե» դեղի ազդող նյութը, ապահովում է արագ (15 րոպեում) և երկարատև (մինչև 8 ժամ) ազդեցություն: Նոր դեղաձևի հիմնական առավելությունը կրկնապատկված ազդեցությունն է՝ համեմատած «ՄԻԳ երեխաների համար» 2% դեղակախույթի հետ:


«ՄԻԳ երեխաների համար ֆորտե» դեղակախույթն ունի օպտիմալ դոզավորում ապահովող չափիչ ներարկիչ և բավարարում է մանկական դեղաձևերին ներկայացվող չափանիշներին (օժանդակ նյութեր, դոզավորման ճշգրտություն, համ, ընդունման պարզ եղանակ, երեխաների կողմից շշիկի կափարիչը բացել չկարողանալու հնարավորություն):

 

ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով:«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով:«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը


Բացի այդ, այն ունի գերմանական որակ, մատչելի գին, ելակի հաճելի համ, չի պարունակում շաքար, գունանյութեր և ալկոհոլ:

 

–   Որքանո՞վ էր կարևորված միջոցառումը:

–   Մանկաբույժները տեղեկացված են մեր ընկերության կողմից ներկայացված մանկական դեղերի մասին և իրենց պրակտիկայում, անհրաժեշտության դեպքում, նշանակում են փոքրիկներին: Նման կարգի հանդիպումը ևս մեկ առիթ է` հիշեցնելու գերմանական որակ ունեցող «Միգ երեխաների համար»  դեղաձևի մասին և ներկայացնելու նոր դեղաձևը:

 

ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով:«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը ՀՀ դեղագործական շուկան համալրվել է նոր դեղաձևով:«Բեռլին-Խեմի/Մենարինի» դեղագործական ընկերությունը ներկայացնում է տենդի և ցավի  բուժման «Միգ երեխաների համար ֆորտե» դեղը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ