Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանյան բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանրապետության տարբեր բուհերի 794 ուսանողներ ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր: Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը իրականացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ԵՊԲՀ ղեկավարությունը, հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների ղեկավարներ, ուսանողներ:
Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներ էին, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Վերջիններս բարձր առաջադիմություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներ են։
Ուսանողներին հավաստագրեր հանձնեց և շնորհավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ այս ծրագիրը ևս մեկ փաստ է, որը խոսում է ՀՀ կառավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդյունավետ համագործակցության մասին։ Վարչապետ ընդգծեց, որ կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, հավաստագրեր հանձնելով սահմանամերձ գոտիներում զինվորական ծառայություն անցած ուսանողներին, նկատեց, որ այս ծրագրով ոչ միայն սոցիալական խնդիր է լուծվում, այլև ուսանողը տեսնում է, որ ինքն իր կրթությամբ, գիտելիքով, աշխատասիրությամբ կարող է ինքնուրույնաբար որոշակի հարցեր լուծել։ Նա նաև շեշտեց, որ տարեցտարի ավելանում են հնարավորություններն ուսանողների համար, այսօր արդեն կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կարող են օգնել սովորողներին իրենց կրթության խնդիրը լուծելիս։ Նա առանձնացրեց այն փաստը, որ Երիտասարդական հիմնադրամն իր միջոցներով ամբողջությամբ փոխհատուցում է նաև 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում։
Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցման արժանացան նաև ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչպետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերում սովորող142 ուսանողներ։ Այս խմբի ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանում են առանց մրցույթի։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր ստացավ հիսուն հոգի, որոնք ուսանողներին հանձնեց համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերով փոխհատուցել է շուրջ 5000 ուսանողի ուսման վարձ։
23.03.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ