Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով
«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ հայաստանյան ներկայացուցչությունը` Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ, Երևանում կազմակերպեց սիրտ-անոթային համակարգի խնդիրների վերլուծմանը նվիրված գիտաժողով:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում «Գեդեոն Ռիխտեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը նշեց, որ հանդիպմանը հրավիրված են թերապևտներ, սրտաբաններ, նյարդաբաններ և ներզատաբաններ՝ քննարկելու երկու մեծ խմբի դեղերի («Նորտիվան», «Մերտենիլ») կիրառման ասպեկտները սիրտ-անոթային համակարգի խնդիրների ժամանակ:
– Սեզոնն այնպիսին է, որ ճնշման խնդիրները հաճախ են գլուխ բարձրացնում, բացի այդ, սիրտ-անոթային խնդիրները պետք է պահել հետևողական վերահսկողության ներքո: Դաշտում մշտապես նոր դեղեր ու մոտեցումներ են հայտնվում, և մենք փորձում ենք հետևել ու ներկայացնել միջազգային չափանիշներ, միջազգային ուղեցույցներով հաստատված տեղեկատվություն:
Հայաստանում սրտաբանությունը բարձր մակարդակի վրա է. մեր սրտաբանները հետևում են թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան միտումներին:
«Գեդեոն Ռիխտեր»-ի հրավերով գիտաժողովի ժամանակ հանդես եկավ ԵՊԲՀ Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հ.Կ Կժդրյանը` «Դիսլիպիդեմիաներ. ի՞նչ են հուշում ժամանակակից կլինիկական ուղեցույցները» թեմայով դասախոսությամբ.:
– Պարոն Կժդրյան, դասախոսության ընթացքում անդրադարձաք ճարպակալման ժամանակ սիրտ-անոթային համակարգին ուղղված ռիսկի գործոններին: Որքանո՞վ է թեման արդիական:
– Դիսլիպիդեմիաներին վերաբերող թեման մնում է մշտապես արդիական: Թեև խնդիրը հաճախ է բարձրաձայնվում, դեռ շատ հարցեր լուսաբանման կարիք ունեն: Մասնավորապես, ե՞րբ և ի՞նչ հետազոտություններ, լաբորատոր քննություններ է պետք իրականացնել, ի՞նչ ստատիններ ընտրել: Ստատիներն արդեն լայնորեն կիրառվում են մեր պրակտիկայում, միևնույն ժամանակ, շատ ակտուալ է նաև ստատիններով պայմանավորված բազմաթիվ անցանկալի երևույթների մասին հաճախ բարձրաձայնելը:
Օրինակ, վերջին տարիներին հաճախ է խոսվում ստատինների՝ շաքարախտ զարգացնելու հնարավոր ռիսկի մասին: Այսօր անդրադարձել եմ նաև այդ հիմնահարցին:
![]() |
![]() |
![]() |
– Ինչպիսի՞ն եք տեսնում միջազգային փորձ - հայաստանյան իրավիճակ համեմատությունը:
– Կարծում եմ՝ հայաստանյան իրավիճակը լիովին համարժեք է միջազգային փորձին: Ստատինների և՛ կիրառումը, և՛ վերահսկողությունը բավականին բարձր մակարդակով է իրականացվում: Դրան, իհարկե՛, մեծապես նպաստել են նաև վերջին տարիներին իրականացված իրազեկման աշխատանքները: Հիմա ժամանակն է խոսելու նաև հնարավոր անցանկալի երևույթների մասին, քանի որ ստատինները ևս, ի վերջո, դեղորայք են. կախարդական հաբեր չեն: Ստատիններն անհրաժեշտ է նշանակել հստակ ցուցումների առկայության դեպքում, միշտ անհրաժեշտ է կշռել սրտանոթային ռիսկը նվազեցնելու օգուտը և հնարավոր անցանկալի երևույթների առաջանալու հավանականությունը:
![]() |
![]() |
![]() |
– Նման գիտաժողովներն արդյունավետ համարո՞ւմ եք` բժիշկներին անհրաժեշտ փորձ ու գիտելիք փոխանցելու:
– Միանշանակ: Ինքներդ էլ տեսնում եք, թե ինչ մարդաշատ լսարան է հավաքվել, և դա պատահական չէ, քանի որ թեման, իսկապես, հետաքրքրում է բժիշկներին: Իմ անդրադարձը լիովին հենվում է կլինիկական վերջին ուղեցույցների տեղեկատվության վրա, ինչը, կարծում եմ, հիմնավորված է և օգտակար:
«Սարտանները՝ հակագերճնշումային դեղերի շարքում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Երևանի գլխավոր սրտաբան, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի գիտական ղեկավար Պ.Հ. Զելվեյանը:
– Պարոն Զելվեյան, զարկերակային գերճնշումը՝ որպես խնդիր. իրավիճակի ի՞նչ փոփոխություն ունենք վերջին տասը տարիների ընթացքում:
– Նախ նշեմ, որ շատ կարևոր հարց է դեղորայքային կարգավորումը, և ուրախալի է, որ հասարակությունն աստիճանաբար գիտակցում է դա: Գիտակցում է, որ առողջ լինելն ամենամեծ գանձերից է: Այսօր եծանում է սերունդ, որն, իրավամբ, գնահատում ու արժևորում է իր առողջությունը. ռիսկի գործոնների նվազեցում, համապատասխան ֆիզիկական վարժություններ, ծխախոտի դեմ պայքար...
Ես մեծապես կարևորում եմ կանխարգելիչ սրտաբանությունը, որովհետև ավելի կարևոր է կանխարգելել, քան հետագայում խնդիրը բուժմամբ լուծել` արդեն զարգացած հիվանդության կամ, առավել ևս, բարդացած պարագայում:
Դրական արդյունքը պայմանավորված է նաև նրանով, որ տարիներ շարունակ անդադար բարձրաձայնվել է խնդիրների մասին, և մենք այսօր տեսնում ենք բարձր գիտակցությամբ երիտասարդներ:
Հարցը սկսել է կարևորվել նաև առողջապահության կազմակերպիչների շրջանում: Կարծում եմ՝ բարձր արդյունավետություն ապահովելու համար հարկավոր է ունենալ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր:
![]() |
![]() |
– Ելնելով Ձեր փորձից՝ հատկապես ի՞նչն է կարևոր այս խնդրի հաղթահարման ճանապարհին:
– Սովորաբար խոսքս ուղղում եմ պացիենտներին, ինչը նաև շատ եմ կարևորում. նրանք պետք է բուժեն իրենց՝ օգտագործելով մեր գիտելիքները: Եթե պացիենտը պատրաստ չէ բուժվելու, մենք ոչինչ անել չենք կարող: Պացիենտը բուժման սխեմայի ամենակարևոր դերակատարն է:
Յուրաքանչյուր դեղ նշանակելիս պացիենտի հետ պետք է տարվի երկար աշխատանք, բացատրվի բոլոր հնարավոր կողմնակի ազդեցությունները: Պետք է կրթել պացիենտին, ձեռք բերել նրա վստահությունը, որպեսզի, գանգատ ունենալու դեպքում, պատահական, չվերահսկվող տեղեկատվական աղբյուրներին դիմելու փոխարեն, խորհրդակցի իր բժշկի հետ: Սա կբերի բազմաթիվ լուրջ խնդիրների կանխարգելման:
14.03.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







