Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսում

ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսում

2016 թվականի մարտի 4-ից 6-ը տեղի ունեցավ «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: EXPO-ի շրջանակներում անցկացվեց մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Յունիմեդիքալ ընկերությունը` իր ԼարիՍտոմ ապրանքանիշով:


Ցուցահանդեսին մասնակիցում էին  տարբեր բժշկական ուղղվածությամբ տեղական և  խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:   


ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսումՅունիմեդիքալ ընկերությունը ներկայացնում է իր տեսակում առաջին` բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների կանխարգելման և բուժման համար  նախատեսված բացառապես բնական բաղադրիչներից բաղկացած խտանյութը: Խտանյութը նախատեսված է նաև ակնեի և 1-ին տիպի Herpes simplex վիրուսի դեմ պայքարում (շուրթերի վրա առաջացած հերպես): 


Յունիմեդիքալը Լարիստոմ ապրանքանիշի և խտանյութի արտոնագրի էքսկլյուզիվ սեփականատերն է:


ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսումԽտանյութը` լինելով նորություն ստոմատոլոգիայի և լարինգոլոգիայի ոլորտներում, արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը և կարճ ժամանակամիջոցում գրավել  թե՛ մասնագետների և թե՛ պացիենտների ուշադրությունն ու վստահությունը:


ԼարիՍտոմը բաղկացած է 7 բարձր արդյունավետություն ունեցող բնական բաղադրիչներից` իսլանդական մամուռ/ ոսկեհազարուկ, եղեսպակ, խնկեղեգ, երիցուկ դեղատնային, էվկալիպտ, ակնամոմ, անանուխ: Լարիստոմն ունի հակաբորբոքային, մանրէասպան, հակասնկային, արյունականգ, իմունակարգավորող ազդեցություն:

 

 

Խտանյութն ունի նաև հակաբակտերիալ ազդեցություն ինչպես աերոբների, այնպես էլ անաերոբների վրա: Շնորհիվ իր խտության և օգտագործման եղանակի, ԼարիՍտոմը կարելի է օգատագործել բազմակի անգամ և երկարաժամկետ: Այն ունի հաճելի նուրբ համ, չի առաջացնում դառնության և այրոցի զգացողություններ:


ԼարիՍտոմ խտանյութը ներկայացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսումՅունիմեդիքալ ընկերությունը հրավիրում է համագործակցության և հնարավորություն է տալիս ներկայացնել ԼարիՍտոմ յուրօրինակ բուժիչ խտանյութը առողջապահության, դեղագործության և ստոմատոլոգիայի բնագավառում աշխատող արտասահմանյան ընկերություններին: Համագործակցության մասին համաձայնության ձեռք բերման դեպքում կառաջարկվեն բրենդը ներկայացնելու փոխշահավետ և արտոնյալ  պայմաններ:


Պայմաններին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք գրել Յունիմեդիքալ ընկերության էլեկտրոնային հասցեին` [email protected], ինչպես նաև այցելել ընկերության պաշտոնական կայք` www.larystom.com :

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ