Իրադարձություններ Հայաստանում
15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»
Մարտի 4-ից 6-ը LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպել էր 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016», որն ուղղված էր բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2016» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
Ցուցահանդեսին ներկայացված էին 80-ից ավելի մասնակիցներ, որոնց մոտավորապես 1/3-ն արտասահմանյան ընկերութուններն էին Ռուսաստանից, Բելառուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն էր տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես:
Բացման խոսքով հանդես եկան LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը և ՀՀ Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Վերջինս կարևորեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է ստեղծում մեկ հարկի տակ ներկայացնել առողջապահական տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ստեղծել հարթակ՝ փոխհամագործակցության համար:
Մեզ հետ զրույցում պարոն Սուրեն Նազինյանն ասաց. «Կենտրոնը ստեղծվել է 1999 թվականին և առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է ու առ այսօր ամենախոշորն է Հայաստանում: LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը տարբեր ոլորտներում ամեն տարի կազմակերպում է 6 ցուցահանդես, որոնցից ամենամեծն ամենամյա «Արմենիա Էքսպո» ունիվերսալ ցուցահանդեսն է: «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպել ենք 2002 թվականին և այս տարին հոբելյանական է՝ 15-րդ ցուցահանդեսն ենք անցկացնում: Չնայած ոլորտում կան ընկերություններ, որոնք նույնպես կազմակերպում են ցուցահանդեսներ, բայց, վստահաբար կարող եմ ասել, որ մենք ենք առաջին անգամ կազմակերպել «Առողջապահություն և դեղագործություն» խորագրով ցուցահանդես: Այս տարի մենք կարողացանք կազմակերպել և անցկացնել իր ծավալներով և մասնակից ընկերությունների թվով ամենամեծ բժշկական ցուցահանդեսը Հայաստանում, և դա դարձավ 15-րդ հոբելյանական տարվա համար մեր ձեռքբերումը»:
Մարտի 6-ի երեկոյան «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ հոբելյանական «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» միջազգային ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը:
07.03.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ