Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»

Մարտի 4-ից 6-ը  LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպել էր 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016», որն ուղղված էր բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

 

«Առողջապահություն և դեղագործություն  EXPO 2016» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:

 

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»   15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»
     
15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Գալաթեա   15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Արմենիա ՀԲԿ


Ցուցահանդեսին ներկայացված էին 80-ից ավելի մասնակիցներ, որոնց մոտավորապես 1/3-ն  արտասահմանյան ընկերութուններն էին Ռուսաստանից, Բելառուսիայից, Իրանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսրաելից: Ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին:

 

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». ՆԻԱՐՄԵԴԻԿ   15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Աղե քարանձավ
     
15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Աքսիոմեդ   15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Կումուրյան պոդիատրիկ կլինկա


Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն էր տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես:


Բացման խոսքով հանդես եկան LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը և ՀՀ Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Վերջինս կարևորեց, որ ցուցահանդեսը հնարավորություն է ստեղծում մեկ հարկի տակ ներկայացնել առողջապահական տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ստեղծել հարթակ՝ փոխհամագործակցության համար:

 

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Աղե քարանձավ

  15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». MIS ARMENIA
     

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». UNIMEDICAL

 

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». ESCO

 

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն ՆազինյանՄեզ հետ զրույցում պարոն Սուրեն Նազինյանն ասաց. «Կենտրոնը ստեղծվել է 1999 թվականին և առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է ու առ այսօր ամենախոշորն է Հայաստանում: LOGOS EXPO Center  ցուցահանդեսային ընկերությունը տարբեր ոլորտներում ամեն տարի կազմակերպում է  6 ցուցահանդես, որոնցից ամենամեծն ամենամյա «Արմենիա Էքսպո» ունիվերսալ ցուցահանդեսն է: «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» միջազգային ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպել ենք 2002 թվականին և այս տարին հոբելյանական է՝ 15-րդ ցուցահանդեսն ենք անցկացնում: Չնայած ոլորտում կան ընկերություններ, որոնք նույնպես կազմակերպում են ցուցահանդեսներ, բայց, վստահաբար կարող եմ ասել, որ մենք ենք առաջին անգամ կազմակերպել «Առողջապահություն և դեղագործություն» խորագրով ցուցահանդես: Այս տարի մենք կարողացանք կազմակերպել և անցկացնել իր ծավալներով և մասնակից ընկերությունների թվով ամենամեծ բժշկական ցուցահանդեսը Հայաստանում, և դա դարձավ 15-րդ հոբելյանական տարվա համար մեր ձեռքբերումը»:

 

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». ԿՀՄԻ ԲԱԿ   15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Իզմիրլյան ԲԿ
     
15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016»  

15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016». Գալաթեա

 

Մարտի 6-ի երեկոյան «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ հոբելյանական «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2016» միջազգային ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ