Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն

ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Այդ կապակցությամբ ռեկտորի պաշտոնակատար, միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժությունպրոռեկտոր Երվանդ Սահակյանի կողմից ս/թ փետրվարի 16-ին տրվել է թիվ 14 Մ հրամանը, հաստատվել է հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացման պլանը, որտեղ հատուկ հանձնարարականներ են տրվել համալսարանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարներին՝ միջոցառումն իրականացնելու համար:

 ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժությունԱռաջնորդվելով ԵՊԲՀ ՔՊ պլանով՝ հայտարարվեց օդային տագնապ: Անմիջապես ԵՊԲՀ ՔՊ ղեկավար կազմը տեղափոխվեց պահեստային կառավարման կետ (ապաստարան): Կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների տարհանում և պատսպարում պաշտպանական կառույցներում և թաքստոցներում (նկուղներում): Օդային տագնապ ազդանշանից հետո իրականացվեցին հետևյալ միջոցառումները.

  • ճշտվեց կապի առկայությունը համայնքի, քաղաքի կառավարման կետերի հետ,
  • բուհի ՔՊ հետախուզական օղակների ուժերով անցկացվեց տարածքի և հարակից տեղանքի հետախուզություն (փլվածքների և հրդեհների օջախների, վիրավորների հայտնաբերում),
  • հետախուզական օղակի հրամանատարի զեկույցից հետո կազմակերպվեց բուժկետի ծավալում,
  • սկսվեցին անհետաձգելի փրկարարական աշխատանքներ,
  • հրշեջ օղակի ուժերով հրդեհի օջախները մարելու համար կատարվեց մարտական բացազատում,
  • զուգահեռաբար ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար:

 

 ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն  ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն


ՔՊ շտաբի պետ Սամվել Գրիգորյանի ուսումնավարժությունը ավարտելու մասին զեկույցից հետո, ՔՊ ծառայությունների ղեկավար կազմը և մասնակիցները ԵՊԲՀ ապաստարանում քննարկեցին ուսումնավարժության ընաթացքը և արդյունքները:

 

 ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն  ԵՊԲՀ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն


Ուսումնավարժությանը մասնակցում էին ԵՊԲՀ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Հարությունյանը, Աշխատակազմի ղեկավար Կարեն Ակոպյանը, Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանը, Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Սամվել Հարությունյանը և Երևան քաղաքի Փրկարարական վարչության Կենտրոն համայնքի բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը, որոնք և ամփոփեցին ուսումնավարժության ընթացքը:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ