Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Արմենիա» ՀԲԿ-ն իր նորարարական ծառայություններով ներկայացավ «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն իր նորարարական ծառայություններով ներկայացավ «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին. armeniamedicalcenter.am

Մարտի 1-3-ը «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» խորագրով ցուցահանդեսը  մի հարկի տակ էր հավաքել հայաստանյան առողջապահական համակարգի ներկայացուցիչներին: Մասնագիտացված ցուցահանդեսը  հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ: Ցուցահանդեսին առողջապահական նորություններով ներկա էր Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնը:

Կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության բժիշկ Կարեն Մանուկյանը ներկայացրեց «Արմենիա» ԲՀԿ-ի մասնակցությունը:

 

 Արմենիա ՀԲԿ էնդոսկոպիկ ծառայության բժիշկ Կարեն Մանուկյան–  Որպես առողջապահական ոլորտի ներկայացուցիչ, որքանո՞վ է կարևոր բժշկական կենտրոնների, դեղագործական ընկերությունների ներգրավվածությունը այսպիսի միջոցառումներին:

 

–  Նախևառաջ, սա պարարտ հող է առողջապահական նորությունների, տեխնիկական նորամուծությունների, նորագույն մեթոդաբանության ներկայացման համար: Որքան շատ լինեն նմանատիպ միջոցառումները, մարդիկ այնքան տեղեկացված կլինեն բժշկական նորագույն մեթոդներին, ինչը կնպաստի արդի մոտեցումների արագ ներմուծմանն ու տարածմանը պրակտիկայում:

Մեր կենտրոնը բազմաթիվ այսպիսի հնարավորւթյուններ է ունեցել` ներկայանացնելու իր ծառայությունները, մասնավորապես, էնդոսկոպիկ ծառայությունը, ցուցադրելու նորամուծություններն ու ձեռքբերումները:

–  Ի՞նչ նորություններով եք այսօր ներկայանում ցուցահանդեսին: Ի՞նչ ձեռքբերումներ ունեք:
 

–  Ըստ վիճակագրության, կարող եմ վստահաբար ասել, որ կատարվող էնդոսկոպիկ միջամտությունների քանակով մեր կլինիկան Հայաստանում առաջատարն է և, ընդհանուր առմամբ, ընդգրկում է էնդոսկոպիկ միջամտական ծառայությունների համարյա ամբողջ ցանկը: Կան բազմաթիվ միջամտություններ, որոնք միայն մեզ մոտ են իրականացվում:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում առաջինը մեր կենտրոնում կատարվեց ստամոքս-աղիքային համակարգի ստենտավորում: Այս միջամտությունն իսկական փրկություն դարձավ ուռուցքով հիվանդների կյանքի որակը բարձրացնելու համար: Բացի այդ, առաջին անգամ «Արմենիա» ՀԲԿ-ում է էնդոսկոպիկ սարքի օգնությամբ իրականացվել ստամոքսի և կերակրափողի վարիկոզ երակների բուժումը լիգավորման մեթոդով: Շատ են դեպքերը, երբ այլ կլինիկաներից մարսողական համակարգի խնդիրների հետ կապված արյունահոսող հիվանդերին տեղափոխում են մեզ մոտ` նման միջամտությամբ բուժումը շարունակելու:

Արմենիա ՀԲԿ-ն իր նորարարական ծառայություններով ներկայացավ «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին
Նույնը կարող եմ ասել նաև կերակրափողի նեղացումներով խնդիրների ժամանակ, քանի որ մեր բաժանմունում է իրականացվում կերակրափողի ստենտավորում, և այդ առումով դարձել ենք կարևորագույն կենտրոն` երկրի մակարդակով: Բաժանմունքում իրականացվում է նաև բալոնային դիլատացիա:

–  Առհասարակ, բժշկական ո՞ր ուղղություններն են շեշտադրված Արմենիա ՀԲԿ-ում:

–  Կենտրոնում գործում են ախտորոշիչ, վիրաբուժական, թերապևտիկ, նյարդավիրաբուժական և այլ ծառայություններ: Վիրաբուժական ծառայության ոլորտում կենտրոնը մեծ դերակատարում ունի լապարոսկոպի մեթոդի ներդրման և զարգացման մեջ, ընդ որում, որոշ միջամտություններ իրականացվում են միայն մեզ մոտ, ինչն ապացուցում է բաժանմունքում կատարվող վիրահատությունների ծավալի աճը:

Կատարվում են բարդ էնդովասկուլյար միջամտություններ սրտի կորոնար անոթների և պերիֆերիկ զարկերակների վրա: Նորագույն տեխնիկական ապահովվածությունը թույլ է տալիս իրականացնել ո՛չ միայն սրտի կորոնար զարկերակների անգիոգրաֆիա, այլ նաև քնային զարկերակների, վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա, բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում:

 

«Արմենիա» ՀԲԿ-ն իր նորարարական ծառայություններով ներկայացավ «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսին

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ