Իրադարձություններ Հայաստանում
«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ». խոշորագույն մասնագիտական ցուցահանդեսը
Մարտի 1-3-ը հայաստանյան առողջապահական համակարգը կենտրոնացել էր մեկ իրադարձության շուրջ՝ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ»: Վերջինս տարածաշրջանի խոշորագույն մասնագիտացված ցուցահանդեսներից է, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման և վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումների հետ:
![]() |
![]() |
Ցուցահանդեսի շրջանակում բժշկական ոլորտի ներկայացուցիչներն ու առողջապահությամբ հետաքրքված այցելուները ծանոթանացան համակարգում գործող բժշկական և դեղագործական առաջատար ընկերություններիի հետ, ինչպես օրինակ. «ԱՐՄԵՆԻԱ» հանրապետական բժշկական կենտրոնը, «ԷՐԵԲՈՒՆԻ» բժշկական կենտրոնը, «ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը, ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկան, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը, «ԱՐՄՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը, «ԴԱՎԻԴՅԱՆՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ» ախտորոշիչ կենտրոնը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը հայտարարեցին «ԻՆՏԵՐԷՔՍՊՈ» ընկերության տնօրեն Ադելինա Քոչարյանը և ՀՀ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ցուցահանդեսի նպատակի, կազմակերպչական առանձնահատկությունների մասին զրուցեցինք կազմակերպիչ «ԻՆՏԵՐԷՔՍՊՈ» ընկերության տնօրեն Ադելինա Քոչարյանի հետ:
– Տարեկան մի քանի անգամ կազմակերպվող առողջապահական ցուցահանդեսների շարքում ինչո՞վ է առանձնանում «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ»-ը և ինչ նպատակ է հետապնդում:
– Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել ենք տարածաշրջանի մասշտաբով մեծածավալ միջոցառում: «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 60 առողջապահական ընկերություններ: Սա բացառիկ հնարավորություն է` լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը, ծանոթանալ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների և ներկայացվող ծառայությունների հետ:
![]() |
![]() |
Ցուցահանդեսի 2-րդ հարկում ներկայացված են խոշորագույն ստոմոտոլոգիական ընկերություններ, բժշկական տուրիզմի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսն անցկացվում է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովի շրջանակներում, ուստի մեր ցուցհանդեսի նպատակը նաև հայկական առողջապահության ներկայացումն է միջազգային պատվիրակությանը: Նրանց թվում են Ռուսաստանի Դաշնության առողջապահության, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության, Վրաստանի Հանրապետության աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի և Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարները և Ղազախստանի առողջապահության ու սոցիալական զարգացման փոխնախարարը:
– Կազմակերպող ընկերության՝ ինտերէքսպոյի մասին խոսենք: Համեմատաբար նոր անուն է կազմակերպչական ոլորտում: Սա առաջի՞ն մեծամասշտաբ միջոցառումն է:
– Այո՛, ինտերէքսպոն երիտասարդ ընկերություն է, այն ստեղծվել է 2015 թվականին, թեև կազմակերպչական աշխատանքով զբաղվում եմ երկար տարիներ: Չնայած գործունեության կարճ ժամանակահատվածին, այսպիսի միջոցառումների կազմակերպման փորձ ընկերությունն արդեն ունի: Ինտերէքսպոն հոկտեմբերին գյուղատնտեսության նախարարության հետ կազմակերպեց մեծամասշտաբ ARMPROD EXPO ցուցահանդեսը, դեկտեմբեին մենք կազմակերպեցինք Ինտերշարմ ցուցահանդեսը և այսօր արդեն ներկայանում ենք որպես «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ XXI ԴԱՐ» ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերություն:
03.03.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







