Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում

Երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ամենամյա՝ թվով արդեն 15-րդ «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգումՀպարտ ենք տեղեկացնելու, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվեց «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգում՝ ԵՊԲՀ 95-ամյակի շրջանակներում անցկացրած «Ուսանողական գիտական օր» գիտաժողովի համար:

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգումԱյսօր արդեն ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը շնորհավորեց մրցանակակիրներին. «Այս մրցանակը համարում եմ բոլորիս հաղթանակը և մեր թիմային աշխատանքի արդյունքը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր ձեռքբերումներ»:

Ուսանողներին շնորհավորեց նաև ԵՊԲՀ ՈՒԽ նախագահ Անի Ռափյանը՝ նշելով, որ դեպի գիտություն արվող քայլն այսօր աշխարհում համարվում է ամենակարևոր քայլերից մեկը, և գովելի է, որ մեր ուսանողները ձգտում են այն կատարել:

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանն արժանացավ «Հայկյան» մրցանակի «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգումՆշենք, որ «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել երիտասարդական կազմակերպությունների, որոշակի հաջողությունների հասած երիտասարդ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների ձեռքբերումները, ովքեր տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ և տարբեր ոլորտներում իրականացրած ծրագրերի բովանդակությամբ:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ