Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հուշագիր Իտալիայի «Ջեմելի» հիվանդանոցի հետ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Իտալիայի « Ա. Ջեմելի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամի նախագահ, Սակրո Կուորե կաթոլիկ համալսարանի բժշկության ֆակուլտետի դեկան Ռոկո Բելլանտոնեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է բարեկամ Իտալիայի կառավարության հետ առողջապահության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում:
Նրա խոսքով` ընդունելով բնակչության առողջության պահպանման և բարելավման հիմնարար նշանակությունը ցանկացած պետության համար, ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կնպաստի երկրի առողջապահության բնագավառի զարգացմանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը:
Նախարարը հույս հայտնեց, որ մեր երկրի առողջապահական համակարգին ծանոթանալով` Իտալիայից ժամանած պատվիրակությունը նույնպես հետաքրքրված կլինի առողջապահության և բժշկագիտության մի շարք ոլորտներում հայ մասնագետների առաջատար փորձով:
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջապահական համագարկում իրականացվող բափեփոխումներին, կադրային քաղաքականությանը, իրավական դաշտին և ֆինանսական արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցերի: Խոսելով առողջապահության զարգացման մասին` նա տարբեր ոլորտներում վերջին երկու տասնամյակում մեծապես կարևորեց Սփյուռքում բնակվող հայ անվանի բժիշկների անգնահատելի ներդրումը:
Ռոկո Բելլանտոնեն ևս նշեց, որ ոչ միայն իր ղեկավարած բժշկական հաստատությունը, այլև Իտալիայի առողջապահության նախարարությունը շահագրգրված է առողջապահության ոլորտում խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության և Հռոմի «Ջեմելի» համալսարանական հիվանդանոցի հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակում համագործակցություն կծավալվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կողմերը նշեցին, որ մշտապես կարևորում են համագործակցության նոր հնարավորությունները և հուշագրի ստորագրումը լավ ու հեռանկարային խթան կարող է լինել առողջապահական համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացման համար:
Հատկապես դրական է այն հանգամանքը, որ այսպիսով ստեղծվում է Հայաստանի և Իտալիայի բժիշկների միջև մասնագիտական վերապատրաստումների, շարունակական բժշկական զարգացման, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման հնարավորություն:
Պաշտոնական այցի շրջանակում Իտալիայից ժամանած պատվիրակությունը այցելություններ կունենա նաև մայրաքաղաքի մի քանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարան:
Նշենք, որ «Ա. Ջեմելլի» համալսարանական հիվանդանոց հիմնադրամ-Սակրո Կուորե Կաթոլիկ համալսարանը միջազգայնորեն ճանաչված է որպես գերազանցության կենտրոն և համագործակցության փորձ ունի առավել քան քառասուն երկրների հետ:
22.02.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ