Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես-վաճառք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը, որին մասնակցում էր բուհի ղեկավարությունը և ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, նվիրված էր Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրվան:
Ցերեկույթի բացման խոսքով հանդես եկավ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը: «Այսօր աշխարհը նշում է քաղցկեղով հիվանդ երեխաների օրը, սակայն մեզ համար այն քաղցկեղի դեմ պայքարի օրն է: Հենց այս օրվա կապակցությամբ է կազմակերպվել այս ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը», - ասաց նա:
Սամվել Դանիելյանը ընդգծեց, որ միջոցառմանը ներկա բոլոր մարդիկ անմիջական կապ ունեն քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց բուժման հետ, ուստի շնորհակալություն է հայտնում նրանցից յուրաքանչյուրին՝ աջակցության և նվիրումի համար՝ հատուկ նշելով Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի և դեսպանատան մշտական աջակցության մասին: Այնուհետև նա ընթերցեց բուժվող երեխաների շնորհակալագրերն՝ ուղղված Հնդկաստանի դեսպանին:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նման կարևոր և հուզիչ միջոցառմանն իրեն հրավիրելու համար, ասաց. «Հպարտ եմ գտնվելու այս հիվանդանոցում, քանի որ այստեղ բուժանձնակազմը իր ողջ ուժերն է ներդնում հիվանդ երեխաներին բուժելու համար: Մենք մեր լուման ենք ուզում ունենալ այս կարևոր գործում, և իմ ու մեր դեսպանատան անունից հավաստիացնում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական՝ հանուն այս երեխաների կյանքերի փրկության, քանի որ նրանք մեր հույսն ու ապագան են»:
Այնուհետև դեսպանն իր անձնական միջոցներից երեխաների բուժման համար տրամադրեց 500 հազար դրամ գումար:Միջոցառմանը ներկա Բագրատ սրբազանն օրհնեց ներկաներին և նույնպես շնորհակալություն հայտնեց նրանց՝ իրենց անձնվեր աշխատանքի և իրեն բուժհաստատություն հրավիրելու համար, ինչպես նաև հուսադրող խոսքեր ասաց բուժվող երեխաներին և նրանց ծնողներին. «Սիրելի՛ երեխաներ և ծնողներ, դուք այսօր փորձության միջով եք անցնում, որի պատճառը չգիտեմ և չեմ կարող ասել: Բայց իմացե՛ք, որ ձեր հանդեպ խղճահարությունը չէ, որ մեզ առաջնորդում է, այլ մեծ սերը, որ նաև ձեր մեջ եք կրում: Խոնարհվում եմ ձեր առջև և մաղթում շուտափույթ ապաքինում: Աստված ձեզ պահապան»:
Ոգևորիչ խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը. ««Մանկական քաղցկեղ» բառակապակցությունն ինքնին անբնական և անտրամաբանական է:
Աշխարհը, մարդիկ այսօր վերափոխվել են, սակայն սա այն քիչ երևույթներից է, որ միավորում է ցանկացած դիրքի, պաշտոնի, հնարավորության տեր մարդկանց՝ այդ հիվանդության դեմ պայքարում: Եվ բոլորիս նպատակն այն է, որպեսզի այդ բառակապակցությունը վերանա»:
Այնուհետև հյուրերը նկարներ գնեցին ցուցահանդես-վաճառքից, իսկ վերջում ծաղրածուն զվարճացրեց հավաքված երեխաներին և, նրանք ստացան նվերներ:
17.02.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ