Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացավ «Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի ստեղծման նախաձեռնող խմբի նիստը
«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի ստեղծման նախաձեռնող խումբը քննարկեց կազմակերպական մի շարք հարցեր։ Մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ դեռ անցած տարի ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպումը` ողջունեցին նրա անվան հիմնադրամի, առողջապահության ոլորտում ամենամյա մրցանակներ շնորհելու առաջարկը ևս։
«Էմիլ Գաբրիելյանն այն գործիչն է, որ մշտապես համախմբել է բոլորին։ Նա այստեղ ևս կարող է կատարել իր այդ առաքելությունը»,-նշեց նախարարը` կարևորելով հետագայում ըստ առանձին ոլորտների վաստակաշատ անվանի բժիշկների մեծարման, նրանց անվան հավերժացման, այդ թվում անվանական մրցանակներ շնորհելու գաղափարը։
«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի ստեղծումը և համանուն մրցանակների սահմանում հենց միտված է բժիշկների խրախուսմանը, բժշկական կազմակերպությունների ու բժշկական օգնության որակի բարելավմանը։
Էմիլ Գաբրիելյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնել նախարարին և նախաձեռնող խմբին հիմնադրամի ստեղծման կապակցությամբ և իր աջակցությունն առաջարկել։
Նախաձեռնող խմբի անդամները ևս աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Նրանք հանդես եկան տարբեր առաջարկներով։
Հաջորդ հանդիպման ժամանակ կհաստատվի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Կքննարկվեն հիմնադրամի կանոնակարգը, առողջապահական գործին նվիրվածության և արհեստավարժության համար մրցանակներ շնորհելու չափորոշիչները, ինչպես նաև հայտերի ընդունման ժամկետներն ու պայմանները:
10.02.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ