Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հեռուստակամուրջ ԵՊԲՀ-ի և ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի միջև

ԵՊԲՀ. Հեռուստակամուրջ ԵՊԲՀ-ի և ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի միջև

Ս/թ հունվարի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ԱՄՆ Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի միջև կայացավ հեռուստակամուրջ:

ԵՊԲՀ-ի կողմից հեռուսատակամուրջին մասնակցեցին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Լարիսա Ավետիսյանը, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Սաթենիկ Բաղդասարյանը, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը, Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, Նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, Ռադիոլագիայի կենտրոնի բժիշկներ, իսկ ամերիկյան կողմից՝ Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար, ռադիոլոգ Լևոն Նազարյանը և նույն ինստիտուտի կրթական գծով պրոռեկտոր Աբիգայլ Քեյը:

 ԵՊԲՀՍկայպ-քննարկման արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն համագործակցելու հետևյալ կետերով՝ ԵՊԲՀ և Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի դասախոսները և ամբիոնների աշխատակիցները հնարավորություն կունենան համագործակցել մասնագիտական նեղ հետաքրքրությունների շրջանակներում՝ փոխադարձ այցերի տեսքով, մեր բուհի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած կլինիկական օրդինատորները կկարողանան այցելել Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտ, ինչպես նաև կիրականացվեն դասախոսություններ հեռուստակամուրջի միջոցով:

Քննարկումներն անցան ջերմ և անմիջական մթնոլորտում:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ