Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ներկայացվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի և ուրոլոգիայի բաժանմունքների 2015թ. գործունեության զեկույցները. izmirlianmedicalcenter.com

Ներկայացվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի և ուրոլոգիայի բաժանմունքների 2015թ. գործունեության զեկույցները. izmirlianmedicalcenter.com

Հունվարի 25-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում բժիշկների հավաքական քննարկմանն անմիջապես հաջորդեց զեկույց-ներկայացում. էկրանին ցուցադրվեց երկու բաժանմունքների 2015 թվականի գործենությանը վերաբերող տեղեկատվություն:

Զեկույցով հանդես եկան Կոլոպրոկտոլոգիայի և Ուրոլոգիայի բաժանմունքի վարիչներ Ա. Հակոբյանը և Ա. Գրաբսկին:

Առաջինը զեկույցը ներկայացրեց Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Ա. Հակոբյանը, որն ընդգրկում էր ընդհանուր բաժնի կառուցվածքը, պրակտիկ գիտագործնական աշխատանքները, կատարված վիրահատությունների ցուցանիշները, համատեղ վիրաբուժական միջամտությունները և ընդհանուր դինամիկան:

Երկու բարդ և պատասխանատու բնագավառների մասնագետները ներկայացրեցին կլինիկայի ձեռքբերումները նաև թվային տեսքով, որն ակնհայտորեն մարդկանց տեղեկացված լինելուն և դիմելությանը վերաբերող դինամիկ աճ էր արձանագրում: Զեկույցներում ներկայացված էին անցյած` 2015թ., և նախորդ տարիների համեմատական  ցուցանիշները:

Ցուցադրվեց բարդագույն դեպքեր և՛ կոլոպրոկտոլոգիայի, և՛ ուրոլոգիայի բնագավառներում` կարևորելով ո՛չ միայն դրական արդյունքներն աշխատանքում, այլև` թիմային մոտեցումը:

Ներկայացվեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլոպրոկտոլոգիայի և ուրոլոգիայի բաժանմունքների 2015թ. գործունեության զեկույցներըՈւրոլոգիայի բաժանմունքի վարիչ Ա. Գրաբսկին ներկայացրեց տարեկան վիճակագրությունը` հստակ ընդգծելով նախորդ տարիներին պացիենտների մեծաքանակ հոսքը, որը նույն տեմպով շարունակվել է նաև 2015 թվականին, ընդ որում, գրանցվել էր նաև արտերկրից պացիենտների դիմելիության զգալի աճ: Ա. Գրաբսկին կարևորեց  կլինիկայի մասնագետների մի շարք կոնֆերասներին ակտիվ մասնակցությունը, գիտական հանդեսներում հոդվածների տպագրությունը, որը, միանշանակ, խթանում է աշխատանքի արդյունավետությանն ու բժշկության վերջին նորույթներին իրազեկմանը:

Երկու բաժանմունքների ղեկավարները բժշկագիտական արագ շարժվող ռիթմում կարևորեցին կլինիկան նոր սարքավորումներով համալրումը:  Այդ առումով մի շարք սարքավորումների ձեռքբերմանն աջակցելու համար նրանք շնորհակալություն հայտնեցին տնօրեն Ա. Չարչյանին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը նշեց, որ զեկույցները պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ ու ներկայացվեցին բարձր մակարդակով: Միայն ամենօրյա նվիրյալ աշխատանքը կարող է ապահովել բուժման բարձրակարգ որակ, և արդյունքում ստանալ թվային բարձր ցուցանիշներ: Ա. Չարչյանը ելույթն ավարտեց` վերադառնալով սարքավորումների համալրմանը. բաժանմունքներում անպայման կլինեն նորություններ:

Առաջիկա օրերին զեկույցներով հանդես կգան նաև կլինիկայի մյուս բաժամունքների վարիչները:

Կլինիկայից ժպիտով և գոհունակությամբ հեռացող հիվանդներն ամենամեծ ձեռքբերումն ու լավագույն հեղինակություն թելադրողն են:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ