Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com

Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեկ ամսվա ընթացքում տնօրհնեքի արարողություններ են կատարվում ո՛չ միայն բնակարաններում, այլև աշխատավայրերում, ուսումնական և բժշկական հաստատություններում:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» ԲԿ-ում ևս կատարվեց այս տարվա առաջին տնօրհնյաց կարգը: Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանն ավելի քան տասը տարի «Իզմիրլյան» ԲԿ-ի հոգևոր տեսուչն է: Նա Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորակնների հետ օրհնեց հացը, ջուրը, աղը:

«Մենք փորձում ենք հոգևոր աջակցությամբ օգնել մեր բոլոր բժիշկներին, որպեսզի Աստծո բժշկարար ուժը հասնի անոնց, ովքեր դրա կարիքն ունեն: Մենք ինքներս հասկանում ենք, որ բժիշկների գործը դյուրին չէ, բժիշկներն իրենք էլ սթրեսի մեջ են ապրում, դրա համար միասին աշխատում ենք հոգևոր աջակցությամբ: Եթե հիվանդը բժշկվելու հույսը չունենա, դեղերը չեն օգնելու, դրա համար անհրաժեշտ է հոգևոր կարողություններ»,- ամփոփում է Տաթև արքեսպիկոս Սարգսյանը:

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 
«Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատում են ավելի քան 170 բուժաշխատող: Ինչպես նշում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Ա. Չարչյանը. «Հոգևոր ապաքինումը, թերևս, ոչ պակաս կարևոր է, քան ֆիզիկական ապաքինումը: Հոգևոր առաջնորդությունը բժիշկների համար, ապաքինվողների համար ևս խիստ կարևոր է, որպեսզի նրանք գիտակցեն իրենց կատարածի անհրաժեշտությունը: Ուստի հոգևորի ներկայությունը բուժհաստատություններում, համենայդեպս` ինձ համար, շատ կարևոր է», - ամփոփում է Ա. Չարչյանը:

Տնօրհնյաց կարգին հաջորդեց ջրօրհնեքի արարողությունը, որը կատարվեց կենտրոնի վիրահատարանի և վերականգնողական բաժնում: Հոգևոր հայրերը աղոթեցին հիվանդների ու աշխատակազմի համար: Արարողությունից հետո բուժաշխատողներն իրենց հետ վերցրեցին օրհնված ջրից՝ հիվանդներին բաժանելու համար:

 

Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Տնօրհնեքի արարողություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ