Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Միջազգային գիտաժողով նվիրված փոխնակ մայրության իրավական հիմնախնդիրներին

ՀՀ ԱՆ. Միջազգային գիտաժողով նվիրված փոխնակ մայրության իրավական հիմնախնդիրներին

Փոխնակ մայրության իրավական հիմախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը միավորեց Հայաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի մասնագետներին, որոնք ներկայացրին իրենց երկրի փորձառությունը:

Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր փոխնակ մայրության, ինչպես նաև առողջապահության ոլորտի պատշաճ իրավական կարգավորման հարցը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունեց փոխնակ մայրության իրավական հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը։

«Վերարտադրողական առողջության հետ կապված բոլոր խնդիրները գտնվում են ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև ՀՀ կառավարության և երկրի նախագահի վերահսկողության ներքո: Վերջին օրերի զարգացումները փաստում են այն մասին, որ երեխաների, ինչպես նաև վերարտադրողական առողջությունը մեզ համար գերակա խնդիրներից է»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` մոր և մանկան առողջությանը վերաբերող ցուցանիշները ներկայացնում են յուրաքանչյուր երկրի զարգացվածության աստիճանը: Արտացոլում են, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի, այնպես էլ` երկրի բարեկեցության և զարգացման միտումները։

«Վերջին տարիներին մենք ունենք մանկական և մայրական մահացության նվազեցման կայուն միտում»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ այս հիմնախնդիրները շարունակաբար արտացոլվում են ՀՀ կառավարության և մասնավորապես` առողջապահության նախարարության ռազմավարական փաստաթղթերում: 2016թ. նախատեսված է մշակել և հաստատել Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության և 2016-2020թթ. գործողությունների ծրագիրը:

Նախարարի գնահատմամբ` այսօր Հայաստանում վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի ներդրման և խթանման համար առկա է բարենպաստ ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտ:

Նշենք, որ 2002թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքն անդրադառնում է նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հետ կապված կարգավորումներին և իրավահարաբերություններին` առողջության պահպանման իրավունքի տեսանկյունից: Օրենքում առաջին անգամ անդրադարձ է կատարվում Փոխնակ մայրության ինստիտուտին` սահմանելով դրա հետ կապված հիմնական հասկացություններն ու հարաբերությունները:

Արմեն Մուրադյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և ստեղծագործ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ ծավալված քննարկումները կնպաստեն վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում հետագա զարգացումների ապահովմանը:

Գիտաժողովի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև ՀՀ օրենսդրական բացերի վերլուծությանը, այլ մասնագիտական թեմաների:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ