Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ «ՄՐՑԱՆԱԿԸ» Գյումրի բշկական կենտրոնին

Տարվա լավագույն մարզային բուժհիմնարկ «ՄՐՑԱՆԱԿԸ» Գյումրի բշկական կենտրոնին

Առողջապահության զարգացման տեմպերը շարունակ նոր պահանջներ են սահմանում ոլորտի կառույցների համար: Այս համատեքստում արդի միտումներին համընթաց‘ Գյումրի բժշկական կենտրոնում առանձնահատուկ կարևորություն ունեցավ«Կյանքի ստենտ»ՀՀ նախագահի ծրագիրը, որը ՀՀ ԱՆ կողմից ներդրվեց հունվարի 1-ից: Այն ուղղված է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական ծառայություններ մատուցելուն:

 

Նախապես ընտրված բժշկական կենտրոններում եռամսյա փուլով իրականացվող այս ծրագրի ժամանակահատվածում շնորհիվ Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի ու մասնագիտական անձնակազմի գործնական հմտության‘ այս տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը  կատարվել է 18 քաղաքացու սրտի անհետաձգելի վիրահատություն, ովքեր եղել են 36-ից 86 տարիքային խմբում: 2015 թ.-ի ընթացքում իրականացվել է 51 ոչ դեղապատ ստենտավորում: Այնուհետ, Առողջապահության նախարար Ա. Մուրադյանի գլխավորությամբ ստորագրվեց նոր փոխըմբռնման հուշագիր մինչև սույն թվի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածով: Տնօրեն Արմեն Իսահակյանի հաղորդմամբ‘«Կյանքի ստենտ՚»ծրագիրը նկատելիորեն նվազեցրեց մահացությունների թիվը Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում: Այս ծրագրի մասին քաղաքացիներին հաղորդակից դարձնելու նախարարության տարաբնույթ իրազեկման եղանակներին միացավ նաև տնօրեն Ա. Իսահակյանի  մտահղացմամբ տեղեկատվական գրքույկի, որի հեղինակն է բուժհիմնարկում և ոլորտում լավագույն միջամտական սրտաբան Կարեն Միքայելյանը, հրատարակումը: Բուժհիմնարկի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանի հաղորդմամբ‘ իրազեկող այս գրքույկները տրամադրում են ոչ միայն  քաղաքացիներին, այլ նաև այլ բուժհաստատությունների սրտաբաններին: Վերջերս տնօրեն Ա. Իսահակյանը և միջամտական սրտաբան Կ. Միքայելյանը եղել են Աշոցքի ՙՏիրամայր Նարեկ՚ բուժկենտրոնում ու գործնական հանդիպում ունեցել տեղի մասնագետների հետ:

 

Այսօրինակ  հանդիպումներ են սպասվում Գյումրու պոլիկլինիկաների, Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերի սրտաբանների հետ: Այսպիսով քաղաքացին այս ծրագրի մասին կծանոթանա նաև ընտանեկան բժշկից, ինչպես նաև այցելելով բուժհիմնարկի պաշտոնական վեբ կայք‘ Gyumrimc.am:

Նշենք, որ քաղաքակիրթ բուժսպասարկմանն ընդառաջ 2015 թ.-ից անցել են ծառայությունների մատուցման պայմանագրային համակարգին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2011 թ. փետրվարի 1-ի N104-Ա հրամանի հավելվածի: Տնօրենի գնահատմամբ‘ այս ծրագրի ներդրումը նպաստեց բուժկենտրոնի կողմից ավելի պատշաճ որակով ու բժշկական ցուցումների համաձայն անհրաժեշտ ծավալով ծառայությունների մատուցմանը, ինչի դիմաց պատվիրատուն պարտավորվում է վճարել պայմանագրով սահմանված չափով ու կարգով: Ա. Իսահակյանի հետևողականությամբ կարևոր  ձեռքբերում է նեղ մասնագետներով համալրումը բուժկենտրոնում, ինչպես օրինակ‘ ամռան ամիսներին աշխատանքի ընդունվեց կրծքային վիրաբույժը՝ թորակալը: Մեկ տարվա ձեռքբերումների առհավատչյան բուժկենտրոնին տրվող պարգևներն են:  Համաձայն ՙՀամազգային վստահության խորհրդի՚ քաղաքացիների և ԶԼՄ-ների շրջանում կատարած հարցումներիª 2015 թ.-ին«Հուսո աստղ՚»մրցանակաբաշխության ժամանակ ՙԳյումրի բժշկական կենտրոնն՚  արժանացավ ՙՏարվա լավագույն մարզային բուժհիմնարկ՚ մրցանակին: Ի կարևորումն լայն հասարակության իրազեկման ու գործունեության առավել թափանցիկությանª այս տարում բուժկենտրոնում Ա. Իսահակյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը: Ուշագրավ է նաև այն, որ կենտրոնը գերազանցել է մեկ տարվա  կտրվածքով հատկացված պետպատվերի շրջանակում իրականացվելիք բուժսպասարկումը, որի արդյունքում ՀՀ ԱՆ կողմից  կրկին ֆինանսավորվել է: Հավելենք, որ այս տարվա ընթացքում այստեղ բուժում է ստացել 7350 հիվանդ, որից 5830-ը պետպատվերի շրջանակում:

Ներկայում լուրջ խնդիրներ չունենª կապված սարքավորումների կամ մասնագետների բացակայության հետ: Այնուհանդերձ ձգտում են թարմացնել ակնաբուժական ծառայության մի քանի սարքավորումներ՝ ճեղքային լամպ, պերիմետր և ավտոռեֆարակտոմետր, որոնք 10 տարվա վաղեմություն ունեն: Թեպետ ծառայության վիրահատարանն ապահովված է առաջին անհրաժեշտության վիրահատական սարքավորումներով և գործիքներով, այդ թվումª միկրոսկոպով:

Տեղական ու միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ գործակցության շրջանակում բուժհիմնարկի մասնագետները հնարավորություն են ստանում անցնել մասնագիտական խորը վերապատրաստումներ եվրոպական առաջատար կազմակերպություններում:

 

Հեռահաղորդակցության բարձրորակ հնարավորություններով հագեցված աշխատասենյակներում ուղիղ տեսակապով քննարկումներ են իրականացնում տեղական ու արտերկրյա մի շարք բուժկազմակերպությունների հետ: Վերջերս ՙՇիրակ Հայրենակցական միավորում՚ ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացրեցին ՙբաց դռների՚ օրեր, որի ընթացքում 361 քաղաքացի հետազոտվեց բոլոր մասնագիտություններով: Տնօրենի հաղորդմամբª 2016 թ.-ից համագործակցության նոր փուլ են սկսելու ՀՀ ԱՆ և ԱԱԻ հետ, որի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի բժշկական կենտրոնի բուժքույրական անձնակազմի համար սեմինարների ու գործնական աշխատանքների կազմակերպում:

Աղբյուրը՝«Գործընթաց» շաբաթաթերթ

Սկզբնաղբյուր. gyumrimc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ